Youtube-ը ավելացրել է համատեղ ուղիղ եթերի գործառույթ

Վերջին լուրերը
Youtube-ը ավելացրել է համատեղ ուղիղ եթերի գործառույթ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Youtube հարթակում ավելացել է «Go Live Together» գործառույթը, որը թույլ է տալիս միանգամից երկու օգտատերերի համատեղ ուղիղ հեռարձակում սկսել:

Այս գործառույթի մասին հայտարարվել էր դեռ նախորդ տարվա նոյեմբերին, ու հիմա այն արդեն հասանելի է, բայց միայն iOS և Android համակարգերում: Youtube-ը ներկայումս աշխատում է նաև վեբ տարբերակում գործառույթը ակտիվացնելու ուղղությամբ:

- Advertisement -
Youtube-ը ավելացրել է համատեղ ուղիղ եթերի գործառույթ

Ուղիղ հեռարձակում սկսելու համար բավարար է ունենալ 50 հետևորդ և հրավիրել ցանկացած այլ օգտատիրոջ: Սակայն, միաժամանակ երկուսից ավելի օգտատեր չեն կարող միանալ հեռարձակմանը: Գործառույթը պարունակում է նաև մոնետիզացման հնարավորություններ:

Առայժմ գործառույթը հասանելի է սահմանափակ թվով օգտվողների համար, առաջիկայում կակտիվանա բոլորի մոտ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները