Երևանում կանցկացվի ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Վերջին լուրերը
Երևանում կանցկացվի ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այս տարվա մայիսի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպումն ու գործարար համաժողովը, տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տարածած հայտարարությունից։

Հայաստանի համար ֆինանսական ոլորտում աննախադեպ այս միջոցառումը մեկ հարկի տակ կհամախմբի շուրջ 2000 մասնակցի, այդ թվում՝ 74 երկրի բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների:

- Advertisement -
Երևանում կանցկացվի ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Տարեկան հանդիպման մաս է կազմելու նաև «Գործարար համաժողովը», որը կրելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագիրը:

«ՎԶԵԲ տարեկան հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաստիճան հարթակում քննարկումներ իրականացնելու համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, երկկողմ հանդիպումներ ունենալու միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների եւ այլ կազմակերպությունների պատվիրակների եւ ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ մասնակցելու գլոբալ մարտահրավերներին առնչվող միջոցառումներին:

Նշված հանդիպումների շրջանակում տեղի են ունենում պլենար նստաշրջաններ, որտեղ ամփոփվում են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակում վերջին մեկ տարում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները և նախանշվում ապագա անելիքները»,- ասված է հաղորդագրությունում:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները