Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր 2022» միջոցառումը

Կազմակերպիչ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Որտեղ՝
 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Երբ՝ 
Հունիսի 13-17

Միջոցառման մասին․

Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր 2022» միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ։

Միջոցառման նպատակն է փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը։

Միջոցառման շրջանակներում կանցկացվի գիտաժողով, հանդիպումներ գործարար համայնքի հետ, փորձի փոխանակում, ելույթներ Հայաստանի ուսումնական և գիտական ​​հաստատություններում՝ ուսանողների, հետազոտողների և աշխատակիցների մասնակցությամբ։

Մասնակցության համար կարող եք գրանցվել այս հղումով, իսկ միջոցառման օրակարգին ծանոթացեք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ