Կազմակերպիչ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Որտեղ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Երբ՝ Հունիսի 13-17
Միջոցառման մասին․
Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր 2022» միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ։
Միջոցառման նպատակն է փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը։
Միջոցառման շրջանակներում կանցկացվի գիտաժողով, հանդիպումներ գործարար համայնքի հետ, փորձի փոխանակում, ելույթներ Հայաստանի ուսումնական և գիտական հաստատություններում՝ ուսանողների, հետազոտողների և աշխատակիցների մասնակցությամբ։
Մասնակցության համար կարող եք գրանցվել այս հղումով, իսկ միջոցառման օրակարգին ծանոթացեք այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։