Երևանը թա՞նկ քաղաք է, թե՞ էժան

Վերջին լուրերը
Երևանը թա՞նկ քաղաք է, թե՞ էժան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանում կյանքը ավելի ու ավելի թանկ է դառնում, տեղեկանում ենք Numbeo վիճակագրական ռեսուրսի կողմից հրապարակված Cost of Living զեկույցի հերթական թարմացումից՝ 2023թ. առաջին կեսի համար:


549 քաղաքների ցանկում Երևանը 372-րդն է: Ավելի լավ պատկերացնելու համար՝ Երևանում գների գրեթե նույն մակարդակն է, ինչ Մեխիկոյում, Սոֆիայում, Բուխարեստում, Բելգրադում, Շանհայում, Ռիո դե Ժանեյրոյում և Թբիլիսիում: Մեր մայրաքաղաքում ավելի շատ կծախսես, քան Պեկինում, Մանիլայում, Բրազիլիայում, Մինսկում, Քիշնևում, Սկոպյեում, Աստանայում, Ստամբուլում, Կիևում, ու ըստ զեկույցի՝ նույնիսկ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում: Մյուս կողմից, Երևանից ավելի թանկ քաղաքներ են Բուդապեշտը, Վիլնյուսը, Զագրեբը, Բրատիսլավան, մեծ հաշվով՝ արևմտյան և կենտրոնական Եվրոպայի գրեթե բոլոր մայրաքաղաքները: 

- Advertisement -
Երևանը թա՞նկ քաղաք է, թե՞ էժան

Որպեսզի հասկանանք՝ աշխարհի մասշտաբով ինչ աստիճանի գնային մակարդակ ունի Երևանը, պետք է ավելի մանրամասն բացենք այս զեկույցը: Ըստ զեկույցի մեթոդաբանության՝ Նյու-Յորքի գների մակարդակը վերցված է որպես 100%: 9 քաղաք՝ Բերմուդայի Հեմիլթոնը, շվեյցարական Բազելը, Ցյուրիխը, Լոզանը, Զուգը, Ժնևը, Բեռնը, Կայմանների Ջորջթաունը և Բահամների Նասաուն ավելի թանկ են, քան Նյու-Յորքը: Երևանի գործակիցը 44,2 է, այսինքն մեզ մոտ 55,8%-ով կամ մոտ կիսով չափ էժան է, քան Նյու-Յորքում: 

Երևանը թա՞նկ քաղաք է, թե՞ էժան
Երևանը՝ այլ հայտնի քաղաքների հետ համեմատությամբ

Բայց ինչի՞ հաշվին է թանկ Երևանը: Գաղտնիք չէ, որ վերջին 1,5 տարում ահավոր թանկացել են անշարժ գույքի վարձակալության գները: Այս չափանիշով Երևանը 192-րդն է աշխարհում, ու ինչքան էլ զարմանալի է՝ մեր մայրաքաղաքում վարձակալությունն ավելի թանկ է, քան օրինակ՝ Վարշավայում, Լիվերպուլում, Վիենայում, Լիոնում, Թբիլիսիում, Մոսկվայում: Երևանյան գները մոտ են Տոկիոյի, Նիցայի, Մադրիդի գներին: Վարձակալությունը Երևանում կյանքի արժեքը էականորեն բարձրացնող միակ գործոնն է: Մյուս գործոններով, օրինակ՝ սպառողական ապրանքների գների մակարդակով, ինչպես նաև միջին գնողունակությամբ Երևանը ավելի էժան է: Մի փոքր մեր գրաված դիրքից ավելի բարձր դիրք Երևանն ունի նաև ռեստորանային գների մակարդակով: 

Հենց անշարժ գույքի վարձակալության գների կտրուկ աճով էլ պայմանավորված է Երևանի համեմատաբար ավելի բարձր դիրքը այս զեկույցում: Օրինակ, 2022թ. հունվարի զեկույցում Երևանը ընդամենը 482-րդն էր 34.0 գործակիցով: 

Զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ:

Կարդացե՛ք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները