Fitch-ը բարելավել է Հայաստանի վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Վերջին լուրերը
Fitch-ը բարելավել է Հայաստանի վարկանիշը՝ կայուն հեռանկարով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը` «B+»-ից բարձրացնելով «BB-»՝ կայուն հեռանկարով:

Վարկանիշի բարելավումը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց թվում է տնտեսական կայուն աճը, այս ցուցանշի կանխատեսումը նույնպես բարելավվել է կազմակերպության կողմից։ Ակնկալվում է, որ 2023թ․-ին ՀՀ տնտեսությունը կաճի 7․2%-ով՝ նախորդ 6․1% կանխատեսման համեմատ, 2024-ին.՝ 5,9 և 2025-ին՝ 4,5%-ով։

- Advertisement -

2023-2025թթ. համար Fitch-ն ակնկալում է պարտք/ՀՆԱ հարաբերակցության բարելավում 44․6% մակարդակում, իսկ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը (շուկայական փոխարժեքով) մինչև 2025թ․ գրեթե կրկնապատկվելու է 2021թ․-ի մակարդակի համեմատ:

Կազմակերպության կողմից առանձնացվել են նաև վարկանիշի բարելավման հիմնարար գործոնները, որոնցից են երկրում ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը, կառուցվածքային բարեփոխումների նկատմամբ բարձր վստահելիությունը և 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի բարենպաստ մակարդակը:Միաժամանակ, կազմակերպությունն արձանագրել է աշխարհաքաղաքական ռիսկերի պահպանում։

Հիշեցնենք, որ Fitch վարկանշային կազմակերպությունը փետրվարին վերահաստատել էր Հայաստանի երկարաժամկետ արտարժույթի թողարկողի դեֆոլտի B+ վարկանիշը՝ կանխատեսումը «Կայուն»-ից վերանայելով «Դրական»-ի։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները