Իլոն Մասկի xAI ստարտափը բացել է իր Grok խարիզմատիկ AI չաթբոտի կոդը

Վերջին լուրերը
Իլոն Մասկի xAI ստարտափը բացել է իր Grok խարիզմատիկ AI չաթբոտի կոդը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի գլխավորած xAI արհեստական ​բանականության մշակմամբ զբաղվող ընկերությունը պաշտոնապես հայտարարել է իր խոշոր լեզվական մոդելի (LLM) Grok-1-ի կոդի բացումը։ Այս որոշումը նշանակալի քայլ է արհեստական ​​ինտելեկտի թափանցիկության և հասանելիության բարձրացման ուղղությամբ։

«Մենք ուրախ ենք ներկայացնելու Grok-1-ի՝ մեր ժամանակակից լեզվական մոդելի հիմնական կշիռներն ու ճարտարապետությունը», -ասվում է xAI-ի պաշտոնական կայքում:

- Advertisement -
Իլոն Մասկի xAI ստարտափը բացել է իր Grok խարիզմատիկ AI չաթբոտի կոդը

Grok-1-ը «փորձագետների խառնուրդ» (Mixture of Experts — MoE) մոդել է՝ 314 միլիարդ պարամետր պարունակող ճարտարապետությամբ, որն ամբողջությամբ մշակվել է xAI թիմի կողմից:

Grok-ը չաթբոտ է, որն աշխատում է xAI-ի սեփական AI տեխնոլոգիայով: Այն մարզելու համար օգտագործվել են X (Twitter) սոցիալական ցանցի տվյալները։ Grok-ը տեղեկատվություն է ստանում իրական ժամանակում, ինչը, ըստ մշակողների, կլինի նրա գլխավոր առավելությունը։ Մշակողները նաև զգուշացնում են, որ Գրոկը կկարողանա սրամիտ կատակներ անել և ցույց տալ «ըմբոստ հակումներ»։ Վերջապես, նեյրոնային ցանցը կարողանում է պատասխանել այն հարցերին, որոնք մրցակիցների չաթ-բոտերը սովորաբար անտեսում են գրաքննության պատճառով:

xAI-ի Grok AI չաթբոտի կոդի բացումը նշանավորում է AI-ի ոլորտի զարգացման նոր փուլ՝ ընդգծելով առաջադեմ տեխնոլոգիաների բաց լինելու և հասանելիության կարևորությունը ողջ մարդկության համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները