X սոցիալական ցանցում թրաֆիկը հասել է պատմական առավելագույնին

Վերջին լուրերը
X սոցիալական ցանցում թրաֆիկը հասել է պատմական առավելագույնին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունվարին X սոցիալական ցանցի կամ նախկին Twitter-ի թրաֆիկն աճել է մինչև 3,3 միլիարդ ամսական օգտագործող:

Իլոն Մասկն ապրիլի 4-ին հրապարակել է աղյուսակ, որը ցույց է տալիս, թե ինչպես է փոխվել սոցիալական ցանցի տրաֆիկը տարիների ընթացքում։ Գրաֆիկը ցույց է տալիս, որ X-ի թրաֆիկը կտրուկ աճել է 2022 թվականի վերջին՝ հենց այն բանից հետո, երբ Մասկը 44 մլրդ դոլարով գնել է սոցիալական ցանցը։ Այն ժամանակ, երբ միլիարդատերը ձեռք է բերել ծառայությունը, դրա թրաֆիկը կազմում էր մոտ 1 միլիարդ օգտատեր։

«X-ի թրաֆիկը հասել է ռեկորդային մակարդակի», — գրել է Մասկը գրաֆիկին կից գրառման մեջ:

Մասկի գրառումը 24 ժամից քիչ ժամանակում հավաքել է մոտ 12 միլիոն դիտում, 87 հազար հավանում և 8 հազար վերահրապարակում։ X-ում միլիարդատիրոջ հաշվեհամարին հետևում է 180 միլիոն մարդ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները