Twitter Inc.-ն այլևս գոյություն չունի, X Corp.-ը կլանել է այն

Վերջին լուրերը
Twitter Inc.-ն այլևս գոյություն չունի, X Corp.-ը կլանել է այն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի կողմից դեռևս 2006թ. հիմնադրված X Corp.-ը կլանել է Twitter Inc.-ը։ Սա առաջին քայլն է չինական WeChat-ի նման «ունիվերսալ հավելված» ստեղծելու ուղղությամբ, գրում է Appleinsider-ը։

Ըստ աղբյուրի՝ ապրիլի 4-ին Twitter Inc. ընկերությունը միավորվել է նոր կազմակերպության մեջ, որը կոչվում է X Corp։ Այս տեղեկությունը բացահայտվել է Twitter-ի և Լորա Լումերի միջև 2019-ից շարունակվող դատական ​​պայքարի դատական ​​փաստաթղթերից։

- Advertisement -
Twitter Inc.-ն այլևս գոյություն չունի, X Corp.-ը կլանել է այն

Իր վերջին հայտարարության մեջ ընկերությունը նշել է, որ «Twitter Inc. միաձուլվել է X Corp.-ին և այլևս գոյություն չունի»: Միաձուլումից հետո Twitter Inc.-ի «իրավահաջորդ» հանդիսանում է X Corp.-ը, որն էլ այժմ Լումերի հայցի պատասխանող կողմն է: Մայր կորպորացիան կոչվում է X Holdings Corp.։

Դեռևս պարզ չէ, թե ինչ հետևանքներ կունենա X Corp-ի կողմից Twitter-ի կլանումը։ Իլոն Մասկը պաշտոնական հայտարարություն չի արել, իսկ սոցիալական ցանցը պահպանում է Twitter անվանումը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները