Worldwide Accelerator-ը հայտեր է ընդունում Հայաստանից

Վերջին լուրերը
Worldwide Accelerator-ը հայտեր է ընդունում Հայաստանից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Worldwide Accelerator-ը, որը ծրագիր է pre-seed և seed փուլերում գտնվող ստարտափների համար, հայտեր է հավաքագրում Հայաստանից։

Այն իրականացվում է NVO Capital ամերիկյան վենչուրային հիմնադրամի, վենչուրային ֆոնդերի աջակցմամբ զբաղվող South Gate Global իրավաբանական ընկերության, Zeppelin Partners և Impulse management company ընկերությունների աջակցությամբ:

- Advertisement -
Worldwide Accelerator-ը հայտեր է ընդունում Հայաստանից

Ծրագրի նպատակն է օգնել զարգացող երկրների ստարտափներին մուտք գործել ամերիկյան առաջատար աքսելերատորներ և աճի ու ընդլայնման համար ներդրումներ ներգրավել ծրագրի գործընկերներից:

3 ամիս տևողությամբ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին, որի մեծ մասը կանցկացվի առցանց: Թիմերը կստանան իրավաբանական օգնություն, ինչպես նաև խորհրդատվություն փորձառու ձեռնարկատերերից և խոշորագույն աքսելերատորների ներկայացուցիչներից։

Անվճար մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 23-ը՝ այս հղումով։ Ծրագիրն անցկացվելու է անգլերենով, մանակցության համար անհրաժեշտ է տիրապետել առնվազն B2 մակարդակի։

Worldwide Accelerator-ի խորհրդի կազմում ընդգրկված են Berkeley Skydeck դեսպան Կարեն Գյուլբուդաղյանը, NVO Capital հիմնադրամի գործընկեր եւ Startech.vc վենչուրային ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Զդորենկոն, Alchemist Accelerator-ի մենտոր եւ NVO Capital-ի գործընկեր Արտեմ Սմիրնովը, փորձագետներ Y Combinator-ից, 500 Startups-ից, Plug’n’Play-ից:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները