ՀԲ. Տնտեսական ակտիվությունը 2023թ. դեկտեմբերին նվազել է, ֆինանսական հատվածը մնում է կայուն

Վերջին լուրերը
ՀԲ. Տնտեսական ակտիվությունը 2023թ. դեկտեմբերին նվազել է, ֆինանսական հատվածը մնում է կայուն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկի` Հայաստանի տնտեսական զարգացման ամենամսյա զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական աճը 2023-ի դեկտեմբերին կազմել է 9,5%, նախորդ ամսվա 11,2% աճի փոխարեն։ Աճի տեմպի նվազումը բացատրվում է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի դանդաղեցումով մինչև 20% նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ՝ հիմնականում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճի դանդաղման պատճառով։ Չնայած այս հանգամանքին, արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 28%՝ ի հաշիվ ոսկու և ոսկերչական իրերի արտադրության 9,4% աճի, որը պայմանավորված էր այս ոլորտում ներդրումներով և հումքի ներկրման շուկաների դիվերսիֆիկացմամբ:

Առևտրաշրջանառությունը Համաշխարհային բանկի գնահատմամբ նույնպես աճել է, աճը դեկտեմբերին կազմել է 36%։ Շինարարության ոլորտը նույնպես կայուն տեմպով աճում է, աճը դեկտեմբերին կազմել է 11,5%։

Զեկույցում նշվում է, որ 2023-ի դեկտեմբերինն զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 47, 2%-ով, այնուամենայնիվ գրանված ցուցանիշը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ 4 անգամ ավելի մեծ է։ Դրամական փոխանցումների ներհոսքը նվազել է 19,4%-ով՝ պայմանավորված Ռուսաստանից փոխանցումների ներհոսքի 30% անկմամբ։ Հակառակ սրան դրամական փոխանցումների արտահոսքը աճել է 9,6%-ով՝ փոխանցումների հիմնական ուղղություններն են եղել Մոնակոն, Ռուսաստանը, ԱՄԷ-ն և ԱՄՆ։

Զեկույցում նշվել է նաև 0,9% գնանկման մասին, որը պայմանավորվում է սննդամթերքի գների 5,8% նվազմամբ։

Համաշխարհային բանկի տվյալներով արտահանման ծավալները շարունակել են աճել՝ ի հաշիվ ոսկու, զարդերի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման։ Արտահանման առաջատար ուղղությունը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունները։

Բյուջեի դեֆիցիտը 2023-ի դեկտեմբերին կազմել է 126 մլրդ ՀՀ դրամ, որը ընդհանուր 2023-ի դեֆիցիտի (189 մլրդ ՀՀ դրամ) 2/3 մասն է կազմել։ 2023 թվականին բյուջեն գրանցել է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով դեֆիցիտ, որը, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, կավելանա՝ հաշվի առնելով կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի ֆինանսական պարտավորությունների ստանձնումը։ 

Ֆինանսական համակարգը Համաշխարհային բանկի գնահատմամբ դեկտեմբերին պահպանել է կայունություն՝ գրանցելով շահութաբերության ցուցանիշների չնչին շեղում։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները