Հայասատանը Համաշխարհային բանկից $1.7 միլիարդ կստանա առաջիկա 5 տարիներին

Վերջին լուրերը
Հայասատանը Համաշխարհային բանկից $1.7 միլիարդ կստանա առաջիկա 5 տարիներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր հնգամյա համագործակցության ռազմավարությունը (CPF): Այն նպատակ ունի նվազեցնել աղքատությունը և աջակցել բարեկեցությանը ողջ երկրում՝ ստեղծելով ավելի լավ աշխատանքային պայմաններ և բարելավելով մարդկային կապիտալը։

Ռազմավարությունն ուղղված է երեք հիմնական ոլորտների զարգացմանը՝

  • Աշխատատեղերի որակի և քանակի բարելավում։ Նախատեսվում է ստեղծել նպաստավոր պայմաններ մասնավոր հատվածի զարգացման համար և բարձրացնել աշխատուժի որակավորումը՝ լրացնելով առկա բացերը։
  • Մարդկային ներուժի հզորացում։ Ծրագիրը նախատեսում է բարելավել առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու որակը, ինչպես նաև կատարելագործել սոցիալական պաշտպանության համակարգը։
  • Տնտեսության կայունության ապահովում։ Այս ուղղությամբ կիրականացվեն կլիմայական փոփոխություններին հարմարեցված տնտեսական ծրագրեր և կամրապնդվեն պետական կառավարման համակարգերը՝ ներառյալ հանրային ֆինանսների կառավարումը, ռազմավարական պլանավորումը և վարչական բարեփոխումները։

«Այս նոր համագործակցության ռազմավարությունը ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին ավելի կայուն և ներառական տնտեսության ձևավորման գործում»,- նշել է Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցչության ղեկավար Կարոլին Գեգինատը։

Ֆինանսավորման շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (IBRD) կտրամադրի մոտ 1 միլիարդ դոլար՝ բարեփոխումներ իրականացնելու համար։ Այս քայլը կօգնի Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) և Բազմակողմանի ներդրումային երաշխիքների գործակալությանը (MIGA) ներգրավել լրացուցիչ մասնավոր ներդրումներ։

Միջազգային ֆինանսական կորպորացիան, որը զբաղվում է մասնավոր հատվածի զարգացմամբ, նախատեսում է 500-700 միլիոն դոլարի ներդրումներ։ Միջոցները կուղղվեն ենթակառուցվածքների և տնտեսության իրական հատվածի զարգացմանը։ Հատուկ ուշադրություն կդարձվի կանաչ էներգետիկայի, ջրային տնտեսության, հեռահաղորդակցության և էկոլոգիական տրանսպորտի ոլորտներին։ ՄՖԿ-ն կաջակցի նաև ֆինանսական հաստատություններին՝ բարելավելու կլիմայական ծրագրերի ֆինանսավորումը, խթանելու կանաչ պարտատոմսերի թողարկումը և նպաստելու թվային տեխնոլոգիաների ներդրմանը։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները