Հունգարական Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Երևանում իր 34-րդ բազան բացելու մասին, ինչի արդյունքում Երևանից դեպի 6 երկիր 8 նոր ուղղություն է գործարկվում։
Նոր ուղղություններն են.
- Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա)
- Նեապոլ, Բարի (Իտալիա)
- Բուխարեստ (Ռումինիա)
- Պաֆոս (Կիպրոս)
- Նիցցա (Ֆրանսիա)
- Պրահա (Չեխիա)
«Մենք հպարտ ենք մեր 34-րդ բազան Երևանում բացելու կապակցությամբ՝ 6 երկրներում գործարկելով 8 նոր ուղղություն, որոնք Հայաստանը կապում են ավելի շատ եվրոպական երկրների հետ, քան երբևէ։
Տոմսերի գինը սկսվում է ընդամենը 29.99 եվրոյից։
Սա ևս մեկ մեծ քայլ է ճանապարհորդությունն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ բոլորի համար», — ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։