Իսրայելական Wiz կիբեր ընկերությունը հրաժարվել է Google-ի հետ 23 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից:
Ակնկալվում էր, որ այն կլինի ամենամեծ գործարքը Alphabet-ի՝ Google-ի մայր ընկերության համար և Իսրայելի պատմության մեջ ամենամեծ գնումը:
Ընկերությունը կենտրոնանալու է իր նախկին նպատակների վրա՝ IPO իրականացնել և տարեկան 1 միլիարդ դոլար եկամուտ ստանալ, հայտնում է CNBC-ն:
Wiz-ը հիմնադրվել է 2020 թվականին Microsoft-ի նախկին աշխատակիցներ Ասաֆ Ռապապորտի, Ինոն Կոստիտսի, Ամի Լյութբեկի և Ռոյ Ռեսնիկի կողմից։ Ընկերությունը մասնագիտացած է ամպային անվտանգության ոլորտում:
Wiz-ը դարձել է աշխարհում ամենաարագ զարգացող ստարտափը։ Այս տարվա սկզբին ընկերությունը հավաքել է 1 միլիարդ դոլարի ֆինանսավորում՝ 12 միլիարդ դոլարի շուկայական կապիտալով՝ դառնալով արհեստական բանականության արդյունաբերությունից դուրս գտնվող այն սակավաթիվ ստարտափներից մեկը, որին հաջողվել է մեծացնել իր արժեքը 2024թ.-ին:
Կարդացե՛ք նաև.
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: