Wildberries-ը սկսել է փոխհատուցել փոխարինված ապրանքի արժեքը

Վերջին լուրերը
Wildberries-ը սկսել է փոխհատուցել փոխարինված ապրանքի արժեքը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հոկտեմբերի 16-ից Wildberries միջազգային առցանց հարթակը սկսել է գումարի վերադարձ կատարել վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են, ասվում է Wildberries ընկերության մամուլի հաղորդագրությունում։

Մարքեթփլեյսի գործընկերները ստիպված չեն լինի որևէ քայլ ձեռնարկել դրա համար, Wildberries-ի աշխատակիցներն իրենք տեղեկատվություն կհավաքեն ապրանքների տեղաշարժի բոլոր փուլերում։

- Advertisement -
Wildberries-ը սկսել է փոխհատուցել փոխարինված ապրանքի արժեքը

Wildberries-ում նշել են, որ գումարը վաճառողին կվերադարձվի փոխարինման հայտնաբերման պահից 30 օրվա ընթացքում, որի ժամանակ կանցկացվի մանրակրկիտ հետաքննություն։ Վաճառողը ետ կստանա ապրանքի արժեքը՝ փոխարինումը հայտնաբերման օրվա ընթացիկ գնով։ Ապրանքը վաճառողին չի վերադարձվի, իսկ արժեքից կհանվի հարթակի միջնորդավճարը, ինչպես նաև դրանում հաշվի չի առնվի մշտական գնորդի զեղչը: Փոխհատուցման գումարը հաշվետվությունում կարտացոլվի որպես «փոխհատուցում փոխարինված ապրանքի համար»:

«Մենք մշտական ​​երկխոսության մեջ ենք մեր գործընկերների հետ, միասին քննարկում ենք նրանց հետ համագործակցության պայմանները։ Հետևաբար, թարմացրել ենք փոխարինումների հետ աշխատելու կանոնները. ցանկանում ենք պահպանել համագործակցության թափանցիկությունը», — նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները