Wildberries ռուսական առցանց ռիթեյլերը լոգիստիկ կենտրոն է բացել Հայաստանում, այսուհետ տեղի արտադրողները կկարողանան ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել հարթակում։
«Wildberries-ն իր առաջին լոգիստիկ կենտրոնն է բացել Հայաստանում՝ դա առցանց հարթակին թույլ է տվել տեղի արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Առաջին փուլում «Մարկետփլեյս» վաճառքի մոդելը հասանելի կլինի հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կընդլյանվի՝ ընդգրկելով նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։
Wildberries-ը խոշորագույն առցանց մանրածախ վաճառք իրականացնող ընկերություն է Ռուսաստանում, որն աշխատում է շուկայում 2004-ից, իսկ Հայաստանում սկսել է գործել 2018թ.-ից։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։