Wildberries-ը կծանոթացնի Հայաստանում և ԵԱՏՄ-ում առցանց առևտրի հարթակի հնարավորություններին

Վերջին լուրերը
Wildberries-ը կծանոթացնի Հայաստանում և ԵԱՏՄ-ում առցանց առևտրի հարթակի հնարավորություններին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Wildberries
Ձևաչափ՝
 առցանց

Վեբինարի մասին․

- Advertisement -

Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը, այդ կապակցությամբ ընկերությունը Հայաստանի գործարարների համար նախատեսում է անցկացնել առցանց վեբինար՝ տեղեկացնելու Հայաստանում և ԵԱՏՄ-ում առցանց առևտրի հարթակի հնարավորությունների և առավելությունների մասին, ինչպես նաև պատասխանել և պարզաբանումներ տալ մասնակիցների հարցերին։

Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Տելեգրամ չատում, հետևյալ հղումով։ Վեբինարի ընթացքում գործարարներին կներկայացվեն

  • Ինչպես դառնալ Wildberries-ը վաճառող (քայլ առ քայլ հրահանգներ)
  • Ինչպես ստեղծել ապրանքի քարտ և դրա համար պատրաստել ֆոտո և վիդեո կոնտեկտ
  • Ինչպես առաքել ապրանքները պահեստ
  • Տարբերությունները օֆլայն և առցանց առևտրի միջև, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել «Մարկետփլեյս»-ի հետ աշխատանքում
  • Հարթակի հետ համագործակցության պայմանները։

Հիշեցնենք, որ Wildberries-ը Հայաստանում բացել է ընկերության առաջին լոգիստիկ կենտրոնը, ինչը թույլ կտա առցանց հարթակում սկսել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Առաջին փուլում «Մարկետփլեյս» վաճառքի մոդելը հասանելի կլինի հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում․ հետագայում աշխարհագրությունը կընդլյանվի՝ ընդգրկելով նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։ Հարթակի հնարավորությունները կնպաստեն Հայաստանում ձեռներեցության զարգացմանը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները