Wildberries-ը պարզաբանել է ապրանքի վերադարձի «մասսայական տուգանքներ»-ի մասին լուրերը

Վերջին լուրերը
Wildberries-ը պարզաբանել է ապրանքի վերադարձի «մասսայական տուգանքներ»-ի մասին լուրերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Wildberiies առցանց մանրածախ առևտրի ցանցը դեռևս նախորդ տարվա նոյեմբերին սկսել էր թեստավորել ապրանքի վերադարձի վճարների կիրառումը գնորդների 5%-ի համար, ովքեր վերադարձնում են պատվիրված ապրանքների 90%-ից ավելին։

Սակայն վերջերս լուրեր էին տարածվել, որ վերադարձի տուգանքները սկսվել են կիրառվել մասսայաբար։ Ռուսական rb.ru-ն գրում է, որ բողոքները հիմնականում ներկայացվել են ВКонтакте սոցցանցի խմբում, որտեղ գնորդները նույնիսկ բողոքել են, որ ընկերությունը վճարներ է գանձում վնասված ապրանքների հետ վերադարձի դեպքում նույնպես։ Ինչպես նաև՝ հետ վերադարձի տուգանքի մասին հաղորդագրությունը հասանելի է միայն գնումն իրականացնելուց հետո։

Wildberries-ը հերքել է գնորդների՝ ապրանքից հրաժելու դեպքում մասսայական տուգանքների ներդրումը։ Ընկերությունից հայտնել են, որ այն վերաբերում է հաճախորդների միայն մոտ 10%-ին։ Ինչը պայմանավորված է մրցակիցների կողմից կեղծ պատվերներ կատարելու ռիսկը նվազեցնելու հետ։

«Ընկերությունը հաճախորդների համար տույժեր չի սահմանել։

- Advertisement -
Wildberries-ը պարզաբանել է ապրանքի վերադարձի «մասսայական տուգանքներ»-ի մասին լուրերը

«Մենք կիրառում ենք ապրանքների հետ վերադարձի վճարը միայն այն հաճախորդների համար, ովքեր ունեն վերադարձների մեծ տոկոս. քննարկումներն այն մասին, որ կիրառվելու են զանգվածային տուգանքներ ոչ հավաստի տեղեկատվություն է», — ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը նաև նշել է, որ իրականությանը չի համապատասխանում այն ​​հայտարարությունը, թե կայքը գումար է գանձում թերություն ունեցող ապրանքների վերադարձի համար։

Wildberries-ը նաև հերքել է այն տեղեկությունը, որ օգտատերը տեսնում է հետադարձ վճարման հաղորդագրությունը միայն պատվերի ձևավորումից հետո։ Ընկերությունը պնդում է, որ գնորդին նախապես տրամադրվում է «ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը»:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները