Wildberries-ը վիրտուալ մոդելների վրա հագուստ «փորձելու» ծառայություն է փորձարկում

Վերջին լուրերը
Wildberries-ը վիրտուալ մոդելների վրա հագուստ «փորձելու» ծառայություն է փորձարկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Wildberries առցանց առևտրի հարթակը նոր գործառույթ է փորձարկում, որը դեռևս հասանելի է ոչ բոլոր օգտատերերին։

«Վիրտուալ ֆոտոստուդիա» ծառայությունը փորձարկվում է մի քանի «պլատֆորմի առաջատար վաճառողների» և «Մշակութային կոդ» (ռուս.՝ Культурный код) ծրագրի մասնակիցների կողմից, հայտնել են ընկերությունից։

Նրա օգնությամբ վաճառողները կկարողանան հագուստ «փորձել» նեյրոնային ցանցի ստեղծած վիրտուալ մոդելների վրա։ Այսպիսով, գործընկերները կկարողանան խնայել լուսանկարիչների, դիզայներների և մոդելների ծառայությունների վրա։

«Մոտ ապագայում» ծառայությունը հասանելի կդառնա շուկայի բոլոր գործընկերներին: Կայքը չի նշել՝ արդյոք այն անվճար կլինի, թե՞ ոչ։

2024 թվականի մայիսին Wildberries-ը խոսել էր նեյրոնային ցանցի փորձարկման մասին, որը ստեղծում է ապրանքային քարտի մեջ ստեղծում է նկարագրություն: Իսկ մարտին՝ լուսանկարների խմբագրաման նեյրոցանցի գործարկման մասին, որի օգնությամբ դուք կարող եք հեռացնել բնօրինակ ֆոնը, փոխել դրա վրա տեղադրված առարկայի չափը, կտրված առարկան տեղադրել գունավոր ֆոնի վրա և բարելավել լուսանկարի որակը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները