Ովքե՞ր են 2024-ի ամենահարուստ հայերը

Վերջին լուրերը
Ովքե՞ր են 2024-ի ամենահարուստ հայերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024-ին Forbes-ի հրապարակած ամենահարուստ մարդկանց ցանկում ներառվել են 9 ազգությամբ հայ կամ հայկական արմատներ ունեցող միլիարդատերեր։ Ստորև կներկայացնենք, թե ովքեր են եղել ամենահարուստ հայերն աշխարհում, և ինչ գործունեություն են նրանք ծավալում։

Սերգեյ Գալիցկի (Հարությունյան)

Sergei Galitsky

Կարողությունը՝ 3,3 մլրդ դոլար
Դիրքը ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 991

Ամենահարուստ հայերի ցանկի առաջատարը Սերգեյ Գալիցկին է, ով Ռուսաստանի սուպերմարկետների և կոսմետիկայի ամենամեծ ցանցերից մեկի` «Մագնիտ»-ի հիմնադիրն է, որը 2024 թվականի դրությամբ ունի ավելի քան 28 000 խանութ: Սակայն 2018 թվականի փետրվարին նա ընկերության գրեթե բոլոր բաժնետոմսերը վաճառել է «ՎՏԲ բանկ»-ին՝ 2,4 միլիարդ դոլարով:

Գալիցկիին է պատկանում «Կրասնոդար» ֆուտբոլային թիմը և ֆուտբոլային ակադեմիան։ Նա մոտ 460 միլիոն դոլար է ներդրել նոր ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու համար, որը տեղի լրագրողների կողմից ստացել է «Գալիսեում» մականունը:

Գալիցկին 70 միլիոն դոլար է ծախսել իր ֆուտբոլի մարզադաշտի հարակից տարածքում գտնվող այգու վրա՝ այնտեղ տնկելով 500 ծառ և 800 վարդի թուփ։

Բացի այդ Գալիցկին ունի 173 ակր տարածքով գինեգործարան, որում արտադրված գինին շուտով կվաճառվի «Galitsky & Galitsky» պիտակի ներքո:

Էդուարդո Էռնեկյան

Eduardo Eurnekian

Կարողությունը՝ 3 մլրդ դոլար
Դիրքը ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 1 104

Ամենահարուստ հայերի ցանկում հաջորդը Էդուարդո Էռնեկյանն է։ Արգենտինահայ գործարարը կարիերան սկսել է տեքստիլ արդյունաբերությունում։

Հետագայում 1980-ականներին նա մշակել է կաբելային հեռուստատեսության բիզնես, և շնորհիվ արգենտինական «Cablevision» հեռուստաընկերության վաճառքի 1990-ականներին նա վաստակել է 750 միլիոն դոլար:

Իր «Corporacion America»-ի շրջանակներում Էռնեկյանը և գործընկերները տնօրինում են ավելի քան 53 օդանավակայաններ ամբողջ աշխարհում, որոնց եկամուտները կազմում են ավելի քան 1,4 միլիարդ դոլար: Դրանց թվում է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը: Էռնեկյանը Հայաստանում ունի նաև այլ ակտիվներ, մասնավորապես՝ Կոնվերս Բանկը, Հայփոստը և այլն:

2018 թվականի փետրվարին «Corporacion America Airports»-ը ցուցակվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում։

«Compañía General de Combustibles»-ը, նրա մեկ այլ ձեռնարկություն, Արգենտինայում նավթի և գազի արտադրությամբ է զբաղվում, շահագործում է ածխաջրածնային հանքեր և խողովակաշարեր:

Սամվել Կարապետյան

Samvel Karapetyan

Կարողությունը՝ 2,9 մլրդ դոլար
Դիրքը ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 1 143

Սամվել Կարապետյանին է պատկանում «Տաշիր հոլդինգ»-ը՝ 2,8 մլրդ դոլար արժողությամբ։

Կարապետյանը ծնվել է Հայաստանում, բայց 1990-ականներին տեղափոխվել է Ռուսաստան և բնակություն հաստատել Կալուգա քաղաքում։

«Գազպրոմ»-ի երկարամյա ենթակապալառու «Տաշիր»-ը նաև պետական պայմանագրեր ունի Մոսկվայի կենտրոնական փողոցները լուսավորելու համար։

Կարապետյանի հիմնական բիզնես ակտիվները կենտրոնացած են Ռուսաստանում, սակայն Հայաստանում ևս նա նշանակալի ներդրումներ ունի՝ հանդիսանալով ՀԷՑ-ի և տարբեր ոլորտներում գործող այլ ընկերությունների սեփականատեր:

Ալբերտ Ավդոլյան

Ովքե՞ր են 2024-ի ամենահարուստ հայերը

Կարողությունը՝ 2,9 մլրդ դոլար
Դիրքը ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 1 143

Ալբերտ Ավդոլյանին են պատկանում Հեռավոր Արևելքի և Սիբիրի ածխի և գազի արդյունահանման մի շարք ընկերություններ։

Ավդոլյանը ներդրումային կապիտալը ստացել է ռուսական «Մեգաֆոն» և «Յոտա» հեռահաղորդակցության ընկերությունների բաժնետոմսերի վաճառքից։

2 միլիարդ տոննա ածխի ապացուցված պաշարներ կան Ռուսաստանի ամենամեծ ավազանին՝ Էլգային հարող տարածքում, իսկ Ավդոլյանն այնտեղ ածուխ արդյունահանելու լիցենզիա ունեցող ընկերության հիմնական բաժնետերն է։

2022 թվականին նա սկսել է մասնավոր երկաթուղու (Խաղաղօվկիանոսյան երկաթուղի) կառուցումը Յակուտիայում՝ ածխի հանքավայրերից մինչև Օխոտսկի ծովի ապագա նավահանգիստը, որի երկարությունը մոտ 500 կիլոմետր է։

Անդրեյ Անդրեև (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան)

Andrey Andreev

Կարողությունը՝ 2,1 մլրդ դոլար
Դիրքը ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 1 545

Անդրեյ Անդրեևը 2004 թվականից սկսած ստեղծել է 5 առցանց ծանոթությունների կայք և հավելված՝ «Mamba», «Badoo», «Bumble», «Chappy» և «Lumen»:

Նրա ամենահաջողված հավելվածն ԱՄՆ-ում «Bumble»-ն է, որը հիմնադրվել է «Tinder»-ի նախկին գործադիր տնօրենի՝ Ուիթնի Վոլֆ Հերդի հետ:

2019 թվականի նոյեմբերին Անդրեևը վաճառեց «Bumble»-ի և «Badoo»-ի իր բաժնետոմսերը «Blackstone Group»-ին, որը կայքերը գնահատեց 3 միլիարդ դոլար:

Անդրեևը 2020 թվականի օգոստոսին գործարկեց «Stereo»-ն՝ միայն աուդիո սոցիալական մեդիա հարթակ, որը մրցում է «Clubhouse»-ի՝ մեկ այլ աուդիո հավելվածի հետ:

Անդրեևն իր գործունեությունը սկսել է 1990-ականներից՝ ստեղծելով և վաճառելով մի քանի ստարտափներ, ներառյալ «SpyLog»-ը, որը հնարավորություն էր տալիս հետևել կայքերի այցելուներին:

Քիմ Քարդաշյան

Kim Kardashian

Կարողությունը՝ 1,7 մլրդ դոլար
Դիրքը ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 1 851

Ամենահարուստ հայերի ցանկի միակ կին ներկայացուցչի՝ Քիմ Քարդաշյանի տասը նիշանոց կարողության ճնշող մեծամասնությունն ապահովում են «Skims»-ի իր բաժնետոմսերը: «Skims»-ը գնահատվում է 4 միլիարդ դոլար։

2020 թվականին Քարդաշյանը 200 միլիոն դոլարով վաճառեց իր «KKW Beauty»-ի՝ կոսմետիկայի և օծանելիքի արտադրությամբ զբաղվող ընկերության 20%-ը, 2020 թվականին հրապարակային առևտրով զբաղվող «Coty»-ին:

Քարդաշյանը փակել է «KKW Beauty»-ն 2021 թվականին, իսկ 2022-ի հունիսին թողարկել է նոր «SKKN By Kim»-ը՝ ինը քայլից բաղկացած մաշկի խնամքի բարձրակարգ հավաքածուն:

Արտյոմ Խաչատրյան

ХАЧАТРЯН Артем - биография, новости, фото, дата рождения, пресс-досье.  Персоналии ГлобалМСК.ру.

Կարողությունը՝ 1,6 մլրդ դոլար
Դիրքը ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 1 945

Արտյոմ Խաչատրյանը 2007 թվականին Սերգեյ Լոմակինի հետ համատեղ հիմնադրել է ռուսաստանյան «Fix Price» զեղչային ռիթեյլերը։

Ցանցը բացել է ավելի քան 4000 խանութ Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում, Բելառուսում, Լատվիայում, Ղրղզստանում և Ուզբեկստանում:

Խաչատրյանը նախկինում եղել է ընկերության գործադիր տնօրենը, որը հրապարակային է դարձել 2021 թվականին։

2023 թվականի դեկտեմբերին Խաչատրյանը վաճառել է «FixPrice»-ի իր ամբողջ բաժնեմասը և հրաժարվել խորհրդի անդամ լինելուց՝ որպես պատճառ նշելով ընտանեկան խնդիրները։

Նուբար Աֆեյան

Noubar Afeyan

Կարողությունը՝ 1,4 մլրդ դոլար
Դիրքը ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 2 152

Բեյրութում ծնված Նուբար Աֆեյանը բիոտեխնոլոգիական «Moderna» ֆիրմայի նախագահն ու համահիմնադիրն է, որը հայտնի է իր Covid-19 պատվաստանյութով, որը լիազորվել է ԱՄՆ FDA-ի (սննդի և դեղերի անվտանգության տեսչության) կողմից 2020 թվականի դեկտեմբերին: Աֆեյանն իր կարիերայի ընթացքում օգնել է հիմնել ավելի քան 70 թե՛ պետական, թե՛ մասնավոր առողջապահական և կենսաբանական ընկերություններ:

Բացի «Moderna»-ի իր բաժնետոմսերից, նա նաև բաժնետոմսեր ունի ԱՄՆ-ում ավելի քան մեկ տասնյակ հրապարակային բիոտեխնոլոգիական ընկերություններում:

Ռուբեն Վարդանյան

Ովքե՞ր են 2024-ի ամենահարուստ հայերը

Կարողությունը՝ 1,1 մլրդ դոլար
Դիրքը ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 2 545

Ամենահարուստ հայերի ցանկի միակ մասնակիցը, ով ունի ՀՀ քաղաքացիություն, Ռուբեն Վարդանյանն է։ Հայտնի է որպես ռուսական ֆոնդային բորսայի հայր․ Ռուբեն Վարդանյանը 1990-ականների սկզբին հիմնել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը։

2013 թվականին Վարդանյանը 1,4 միլիարդ դոլարով վաճառեց «Տրոյկա Դիալոգ»-ը պետական «Սբերբանկ»-ին:

Վարդանյանը հիմնել է «Vardanyan, Broitman and partners» ներդրումային բուտիկը, որը սպասարկում է ծայրահեղ բարձր եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց սկսած 2014 թվականից։

2021 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն, իսկ ավելի ուշ, հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից, տեղափոխվել է Հայաստան։ Նրան են պատկանում տարբեր բիզնես ակտիվներ Հայաստանում:

2022 թվականի նոյեմբերին Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար։ Նա իր բիզնես ակտիվները փոխանցել է ընտանիքին։

2023 թվականի սեպտեմբերին Վարդանյանը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։

Կարդացեք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները