Meta Platforms-ը մանրամասներ է բացահայտել WhatsApp-ում և Messenger-ում երրորդ կողմի ծառայությունների հետ հաղորդագրություններ ուղարկելու իր ծրագրերի մասին: Ինտերնետային ծառայությունների կարգավորման վերաբերյալ եվրոպական նոր օրենքների ուժի մեջ մտնելուց հետո Meta-ն ստիպված է տարածաշրջանի օգտատերերին տրամադրել WhatsApp-ի և Messenger-ի միջոցով երրորդ կողմի ծառայությունների հետ փոխգործակցելու հնարավորություն։
Տարբեր հավելվածներից մեկ տեղում չաթեր պահելու գործառույթը կգործարկվի աստիճանաբար։ Meta-ն եվրոպացիներին ներծրագրային ծանուցումների միջոցով կտեղեկացնի, երբ նրանք հնարավորություն ունենան միավորել չաթերը աջակցվող ծառայություններում: Ընկերությունը նաև հայտնել է, որ պատրաստվում է օգտատերերին առաջարկել ավելի շատ հնարավորություններ, այդ թվում՝ արձագանքներ (անգլ.՝ reactions) ուղարկելու գործառույթներ, հաղորդագրություններին ուղղակի պատասխաններ, նամակը կարդալու մասին ծանուցումներ և այլն։
Հաջորդ տարի Meta-ն կավելացնի երրորդ կողմի ծառայությունների օգտատերերի հետ խմբային չաթեր ստեղծելու հնարավորություն։ Ավելին, 2027-ին ընկերությունը մտադիր է ինտեգրել երրորդ կողմի հավելվածների հետ աուդիո և տեսազանգերի աջակցությունը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: