WhatsApp-ը ներկայացրել է ձայնային չատեր խմբերի համար

Վերջին լուրերը
WhatsApp-ը ներկայացրել է ձայնային չատեր խմբերի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

WhatsApp-ը խմբերի համար ձայնային չատեր է ներկայացրել: Դրանք պաշտպանված են գաղտնագրմամբ:

Նոր գործառույթը աշխատում է ավելի քան 32 մասնակիցներ ունեցող խմբերում, գրում է TechCrunch-ը: Այն ողջ աշխարհում հասանելի է դառնալու «առաջիկա շաբաթների ընթացքում», այդ մասին հայտնել են ընկերությունում:

Ձայնային չատերը հիշեցնում են Discord-ի, Telegram-ի և Slack-ի համանման գործառույթները: Նրանք թույլ են տալիս շփում կազմակերպել առանց յուրաքանչյուր մասնակցին զանգահարելու: Խմբի մասնակիցները կարող են միանալ զրույցին էջում բացվող պատուհանի միջոցով:

Զրույցի ժամանակ մասնակիցները կարող են փոխանակվել տեքստային հաղորդագրություններով մեսենջերի մեջ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

- Advertisement -
WhatsApp-ը ներկայացրել է ձայնային չատեր խմբերի համար
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները