WhatsApp-ը խմբերի համար ձայնային չատեր է ներկայացրել: Դրանք պաշտպանված են գաղտնագրմամբ:
Նոր գործառույթը աշխատում է ավելի քան 32 մասնակիցներ ունեցող խմբերում, գրում է TechCrunch-ը: Այն ողջ աշխարհում հասանելի է դառնալու «առաջիկա շաբաթների ընթացքում», այդ մասին հայտնել են ընկերությունում:
Ձայնային չատերը հիշեցնում են Discord-ի, Telegram-ի և Slack-ի համանման գործառույթները: Նրանք թույլ են տալիս շփում կազմակերպել առանց յուրաքանչյուր մասնակցին զանգահարելու: Խմբի մասնակիցները կարող են միանալ զրույցին էջում բացվող պատուհանի միջոցով:
Զրույցի ժամանակ մասնակիցները կարող են փոխանակվել տեքստային հաղորդագրություններով մեսենջերի մեջ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։