WhatsApp-ը նոր գործառույթ է ներկայացրել iOS օգտատերերի համար, որը թույլ է տալիս կիսվել լուսանկարներով և տեսանյութերով իրենց սկզբնական որակով։ Ըստ WABetaInfo-ի՝ iOS-ի համար WhatsApp-ի 23.24.73 տարբերակի թարմացմանն ուղեկցող պաշտոնական փոփոխությունները ցույց են տալիս, որ օգտատերերն այժմ կարող են ուղարկել բնօրինակ որակի մեդիա ֆայլեր: Այս նորամուծությունը դարձել է հանրահայտ մեսենջերում սեղմված մեդիա ֆայլերի փոխանցման ստանդարտ մեթոդի այլընտրանք։
Գործառույթը փորձարկվել է օգտատերերի փոքր խմբի հետ անցյալ ամիս, սակայն այժմ հասանելի է դարձել iOS-ի բոլոր օգտատերերի համար: Թարմացման նկարագրությունը ցույց է տալիս, որ նորամուծությունը կտարածվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Երբ գործառույթը հասանելի դառնա, կարող եք օգտագործել այն՝ չաթում սեղմելով «+» նշանը, ընտրելով «Փաստաթուղթ» և այնուհետև «Ընտրել լուսանկար կամ տեսանյութ»: Ուղարկվելուց հետո հասցեատերերը կարող են դիտել լուսանկարներ և տեսանյութեր՝ հպելով WhatsApp-ի ֆայլին: Հարկ է հիշել, որ նոր գործառույթով ուղարկվող ֆայլերի համար կա 2 ԳԲ սահմանափակում:
Նմանատիպ գործառույթ այս տարվա սեպտեմբերից փորձարկվում է նաև Android օգտատերերի համար: Սա հուշում է, որ շուտով նմանատիպ թարմացում կհայտնվի նաև Android սարքերում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: