WhatsApp-ը ալիքներ է գործարկում՝ ինչպես Telegram-ում

Վերջին լուրերը
WhatsApp-ը ալիքներ է գործարկում՝ ինչպես Telegram-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

WhatsApp մեսենջերը պաշտոնապես ներկայացրել է ալիքների գործառույթը, որը թույլ կտա հենց հավելվածի ներսում պարզ և արագ ստանալ մարդկանց և կազմակերպությունների մասին նորություններ՝ ինչպես Telegram-ում է։

Ցանկալի ալիքը հնարավոր կլինի գտնել կատալոգի որոնման միջոցով կամ հրավերով: Բաժանորդները չեն տեսնի ադմինիստրատորի հեռախոսահամարը կամ պրոֆիլի լուսանկարը:

- Advertisement -
WhatsApp-ը ալիքներ է գործարկում՝ ինչպես Telegram-ում

Ի տարբերություն Telegram-ի՝ բաժանորդները չեն կարողանա մեկնաբանել ալիքների գրառումները և դրանց վրա արձագանքել, այլ միայն դիտել, փոխանցել և սքրինշոթեր անել (ալիքի հեղինակը ցանկության դեպքում կարող է անջատել վերջին երկու տարբերակները):

Ոչ ոք չի կարողանա տեսնել, թե որ ալիքներին է բաժանորդագրված օգտատերը, և բաժանորդների հեռախոսահամարները կթաքցվեն ալիքի բոլոր անդամներից, այդ թվում՝ ադմինիստրատորներից:

Նոր հնարավորությունն առաջինը հասանելի կլինի Կոլումբիայում և Սինգապուրում, իսկ մյուս երկրներում ալիքները կհայտնվեն առաջիկա ամիսներին: Ալիքները առաջինը կկարողանան ստեղծել համաշխարհային լրատվամիջոցները,որից հետո բոլոր «հասարակ մահկանացուները» կկարողանան դա անել։

Ընկերությունը նշում է նաև, որ ձգտում է ադմինիստրատորներին գումար աշխատելու հնարավորություն ընձեռնել, այս հարցում նրանց կօգնեն մեսենջերի վճարային ծառայությունները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները