Կայացել է Google-ի ամենամյա Google I/O կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվել են մի շարք թարմացումներ, որոնց հիմնական մասին կարող եք ծանոթանալ ստորև.
Firebase Genkit
Firebase հարթակում ավելացվել է նոր գործառույթ՝ Firebase Genkit, որի նպատակն է ծրագրավորողների համար հեշտացնել AI-ով աշխատող հավելվածներ ստեղծումը JavaScript/TypeScript-ում: Genkit-ը ծրագրավորողներին հնարավորություն կտա արագորեն ներառել AI-ը ինչպես նոր, այնպես էլ գոյություն ունեցող հավելվածներում:
Genkit-ի կարողությունների շրջանակը ներառում է GenAI-ի կարողություններից շատերը՝ բովանդակության ստեղծում և ամփոփում, տեքստի թարգմանություն և պատկերների ստեղծում:
Գեներատիվ AI՝ սովորելու համար
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է նաև LearnLM-ը՝ գեներատիվ արհեստական բանականության մոդելների նոր ընտանիքը՝ ստեղծված սովորելու համար: Սա Google-ի DeepMind AI հետազոտական բաժնի և Google Research-ի համագործակցությունն է: LearnLM մոդելները նախատեսված են ուսանողներին մի շարք առարկաներ դասավանդելու համար:
Թեև այն արդեն հասանելի է Google-ի մի քանի հարթակներում, ընկերությունը LearnLM-ը հիմնականում օգտագործում է Google Classroom-ում՝ որպես պիլոտային ծրագիր: Այն նաև աշխատում է մանկավարժների հետ՝ հասկանու համար, թե ինչպես նա կարող է պարզեցնել և բարելավել դասընթացների պլանավորման գործընթացը: LearnLM-ը կարող է օգնել ուսուցիչներին բացահայտել նոր գաղափարներ, ստեղծել բովանդակություն և գործողությունների պլան, կամ գտնել նյութեր, որոնք հարմարեցված կլինեն ուսանողների հատուկ խմբերի կարիքներին:
Quiz Master
Շարունակելով կրթության թեման, YouTube-ում ինտեգրվել են ԱԲ-ով աշխատող վիկտորինաներ: Նոր ԱԲ գործիքը թույլ է տալիս օգտվողներին հարցեր ուղղել ուսումնական տեսանյութեր դիտելիս: Դիտողները կարող են պարզաբանող հարցեր տալ, օգտակար բացատրություններ ստանալ կամ թեմայի շուրջ վիկտորինային մասնակցել: Գործիքը որոշակիորեն կթեթևացնի նրանց աշխատանքը, ովքեր ստիպված են դիտել երկար ուսուցողական տեսանյութեր:
Gemma 2-ի թարմացումներ
Ծրագրավորողների գլխավոր պահանջներից մեկը Gemma-ի ավելի մեծ մոդելի ստեղծումն է, ուստի Google-ը կավելացնի նոր 27 միլիարդ պարամետրանոց մոդել Gemma 2-ին: Google-ի Gemma մոդելների հաջորդ սերունդը կգործարկվի հունիսին: Այս չափը օպտիմիզացված է Nvidia-ի միջոցով՝ հաջորդ սերնդի GPU-ով աշխատելու համար:
Զանգերի ժամանակ խաբեությունների հայտնաբերում
Ցուցադրվել է նաև մի գործառույթ, որը զանգի ընթացքում օգտատերերին կարող է զգուշացնել հնարավոր խարդախությունների մասին:
Գործառույթը, որը կներկառուցվի Android-ի ապագա տարբերակում, օգտագործում է Gemini Nano-ն՝ Google-ի գեներատիվ AI-ի ամենափոքր տարբերակը, որը կարող է ամբողջությամբ գործարկվել սարքի վրա: Համակարգը, իրական ժամանակում, արդյունավետորեն կճանաչի խոսակցական այնպիսի օրինաչափություններ, որոնք սովորաբար կապված են խարդախությունների հետ:
Ask Photos
Google Photos-ում կներառվի AI՝ Ask Photos-ի փորձնական գործարկման նպատակով, որը կգործի Google-ի Gemini AI մոդելով: Մինչ այս օգտվողները կարող էին որոնել կոնկրետ մարդկանց, վայրեր կամ իրեր իրենց լուսանկարներում՝ ձեռքով, ինչը բավականին ժամանակատար էր, իսկ AI-ի արդիականացումը հնարավորություն կտա որոնումը դարձնել ավելի ինտուիտիվ և կկրճատի ձեռքով որոնման գործընթաց:
Gemini-ն Gmail-ում
Gmail-ի օգտատերերը կկարողանան որոնել, ամփոփել և ձևակերպել իրենց նամակները՝ օգտագործելով Gemini AI տեխնոլոգիան: Այն նաև կկարողանա նաև ավելի բարդ խնդիրներ լուծել, օրինակ՝ օգնել ձեզ մշակել էլեկտրոնային առևտրի ետ վերադարձը՝ որոնելով ձեր մուտքային նամակները, գտնելով վճարման անդորրագիրը և լրացնելով ետ վերադարձի առցանց ձևը:
Gemini 1.5 Pro
Գեներատիվ AI-ի մեկ այլ բարելավումն այն է, որ Gemini-ն այժմ կարող է վերլուծել ավելի երկար փաստաթղթեր, կոդերի բազաներ, տեսանյութեր և աուդիո ձայնագրություններ, քան նախկինում:
Ընկերության Gemini 1.5 Pro-ի նոր տարբերակի նախադիտման ժամանակ պարզվեց, որ այն կարող է ընդունել մինչև 2 միլիոն տոկեններ: Դա կրկնապատիկվել է նախորդ առավելագույնի համեմատ:
Gemini Live
Ընկերությունը նախադիտել է Gemini-ի նոր գործառույթը, որը կոչվում է Gemini Live, այն թույլ է տալիս օգտատերերին իրական ժամանակում ձայնային զրույցներ ունենալ Gemini-ի հետ իրենց սմարթֆոններում: Օգտատերերը կարող են ընդհատել Gemini-ին, մինչ չաթ-բոտը խոսում է, պարզաբանող հարցեր տալու համար, և այն իրական ժամանակում կհարմարվի նրանց խոսքին:
Gemini-ն Android-ում
Gemini AI-ը Android-ում, կփոխարինի Google Assistant-ին։ Օգտատերերը կկարողանան քաշել և թողնել (drag and drop) AI-ի ստեղծած պատկերները անմիջապես իրենց Gmail, Google Messages և այլ հավելվածներում: Միևնույն ժամանակ, YouTube-ի օգտատերերը կկարողանան կիրառել «Ask this video» հրահանգը՝ YouTube-ի այդ տեսանյութից կոնկրետ տեղեկատվություն գտնելու համար:
Gemini-ն Google Maps-ում
Gemini մոդելը հնարավորություն կտա Google Maps-ում ցուցադրել AI-ի գեներատիվ նկարագրեր: Նկարագրերը ստեղծվել են՝ հիմնվելով Gemini-ի վերլուծության վրա՝ Google Maps-ի ավելի քան 300 միլիոն համայնքից ստացված պատկերների հիման վրա: Մշակողները այլևս ստիպված չեն լինի գրել վայրերի անհատական նկարագրություններ:
ԱԲ-ի ավելացում որոնման համակարգերում
Ավելացվում է ավելի շատ AI իր որոնողական համակարգին՝ մեղմելով կասկածները, որ ընկերությունը կորցնում է շուկայի մասնաբաժինը այնպիսի մրցակիցների համեմատ, ինչպիսիք են ChatGPT-ն և Perplexity-ն:
Ընկերությունը նաև փորձում է օգտագործել Gemini-ն ճամփորդությունների պլանավորման հնարավորություն ստեղծելու համար:
Imagen 3
Google-ը ներկայացրել է Imagen 3-ը, որը վերջինն է տեխնոլոգիական հսկայի Imagen գեներատիվ AI մոդելների ընտանիքում:
Imagen 3-ն ավելի ճշգրիտ է հասկանում տեքստային հուշումները, որոնց միջոցով այն պատկերներ է գեներացնում՝ ի տարբերություն իր նախորդի՝ Imagen 2-ի, և ավելի «կրեատիվ և դետալային» է իր ստեղծած արդյունքներում:
Veo
Veo-ն կարող է ֆիքսել տարբեր վիզուալ և կինեմատոգրաֆիկ ոճեր, ներառյալ լանդշաֆտների կադրերը և time laps-եր, ինչպես նաև խմբագրումներ և ճշգրտումներ կատարել արդեն իսկ ստեղծված կադրերում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: