Web3 խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում. #TalkAround BANA-ից

Web3 տեխնոլոգիան գրավում է աշխարհը: Ապակենտրոնացված համակարգն օնլայն իրականության զարգացման հաջորդ կամ, միգուցե, արդեն ներկա քայլն է: Ապահով, անվտանգ, իրավապես կարգավորված Web3. մոտալուտ իրականությու՞ն, թե՞ անհնարին թվացող ապագա:

Web3` հասկացություն, որը բնութագրում է Համացանցի զարգացման նոր փուլը՝ հիմնված բլոկերի շղթայի ապակենտրոնացված տեխնոլոգիայի վրա և ուղղված օնլայն տիրույթի ավելի բաց, անվտանգ ու թափանցիկ աշխատանքի ապահովմանը:

- Advertisement -
Web3 խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում. #TalkAround BANA-ից

Ապրիլի 13-ին կայացավ հերթական #TalkAround քննարկումը՝ կազմակերպված Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA Angels)-ի և Web3 Հայաստան Հիմնադրամի կողմից:

#TalkAround-ը «պտտվեց» Web3 տեխնոլոգիայի շուրջ՝ անցում կատարելով ոլորտային ստարտափներին ու պետական կարգավորման անհրաժեշտությանը, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին, խնդիրներին ու բացթողումներին:

Web3 խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում. #TalkAround BANA-ից
Նիք Ջեյմս, Web3 Earth-ի և Web3 Texas-ի հիմնադիր

Միջոցառման առաջին հատվածում ելույթ ունեցավ Web3 Texas-ի և Web3 Earth-ի հիմնադիր Նիք Ջեյմսը: Խոսելով Web3-ի կարևորության, Web2-ի հետ տարբերություններում, ԱՄՆ-ում ոլորտի կարգավորման մասին՝ Նիքը նշեց նաև Web3 ստարտափների գլխավոր առաքելությունը. «Լինել վստահելի և ամենից զատ՝ գիտակցել այն արժեքը, որ կրում ու փոխանցում ենք հասարակությանը՝ որպես Web3 ստարտափ»:

How2Blockchain #1 Ի՞նչ է բլոկչեյնը և ինչպե՞ս է այն ձևավորվում

#TalkAround-ի երկրորդ հատվածի ընթացքում պանելային քննարկման շուրջ էին հավաքվել Fastex ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի և բիզնեսի զարգացման ղեկավար Անահիտ Համբարձումյանը, Blockstars-ի հիմնադիր Արտյոմ Հարությունյանը, Fastex-ի իրավաբանական բաժնի ղեկավար Վարդան Խաչատրյանը և CyberHUB-AM ընկերության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը:

Web3 խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում. #TalkAround BANA-ից
Fastex-ի Chief Lefal Officer Վարդան Խաչատրյանը և Blockstars-ի հիմնադիր Արտյոմ Հարությանը

Պանելային քննարկման առանցքը Web3-ի զարգացումն էր Հայաստանում: Այստեղ ոլորտի խնդիրներն ու պարտահրավերները շատ են: Ամենակարևոր կետն էլ պետական կարգավորումն է, որը ներկա պահին առկա չէ և հիմք է դառնում խնդիրների թե՛ առկա կազմակերպությունների ու անհատների, թե՛ ստարտափների համար, որոնք ապակենտրոնացված համակարգի կիրառումը ցանկանում են ընդարձակել և դուրս գալ Հայաստանի սահմաններից դուրս:

Մարդիկ՝ կազմակերպության շարժիչ ուժ. #TalkAround քննարկում BANA-ից

Փոփոխություններն անխուսափելի են, իսկ նման միջոցառումները՝ ոլորտի էնտուզիաստների ու մասնագետների հանդիպման վայր՝ հօգուտ ներկա ու ապագա լավագույն լուծումների:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Web3 խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում. #TalkAround BANA-ից

Վերջին նորությունները

Web3 խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում. #TalkAround BANA-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: