Հայկական Web3 Compass ստարտափն արժանացել է Microsoft-ի 125.000 դոլար մրցանակի

Վերջին լուրերը
Հայկական Web3 Compass ստարտափն արժանացել է Microsoft-ի 125.000 դոլար մրցանակի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Web3 Compass ստարտափն արժանացել է Microsoft Startup Hub-ի 125.000 դոլար մրցանակի։ Web3 Compass ծրագիրն աշխարհում web3 համակարգով աշխատող միակ և առաջին որոնողական համակարգն է, այն ստեղծել է հայկական  Blockstars.tech ընկերությունը։

Պարզ ասած, W3C-ը Web3 որոնման համակարգ է: Հատկանշական է, որ այն նույնն է, ինչ ժամանակին Google-ը՝ Web2-ի համար։ Նորարարական այս որոնողական համակարգը բոլորովին նոր խոսք է ոլորտում։

«Շատ ուրախ ենք ստանալու այս դրամական աջակցությունը։ Այս աջակցությունը ոչ միայն մեր քրտնաջան աշխատանքի վկայությունն է, այլև խթան է տեխնոլոգիական սահմաններն ավելի առաջ մղելու մեր ձգտմանը»,-նշում են Blockstars.tech-ից։

Microsoft Startup Founders Hub-ի աջակցությունը Web3compass-ին հնարավորություն կտա արագացնել բարելավել իր տեխնոլոգիական ենթակառուցվածքը և ընդլայնել իր հասանելիությունը Web3 տարածքում: Որպես ստարտափ, որը նվիրված է առաջընթացի առաջխաղացմանը և ազդեցիկ լուծումներ ստեղծելուն, այս մրցանակն ամրապնդում է Web3compass-ի առաջատար դիրքը:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները