Wall Street-ում խորանում են կասկածները AI-ի ոլորտի շուրջ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Wall Street-ում խորանում են կասկածները արհեստական բանականության ոլորտի շուրջ։ Մի քանի ամիս շարունակ տիրող բարձր ակնկալիքներից հետո ներդրողները այժմ վերանայում են AI ընկերությունների գնահատականների իրատեսականությունը։ Տեխնոլոգիական հատվածը շարունակում է ճնշման տակ մնալ, իսկ ԱՄՆ շուկան արդեն երրորդ օրն ազդում է շարունակական անկմամբ։

ԱՄՆ հիմնական ինդեքսները՝

Wall Street-ում խորանում են կասկածները AI-ի ոլորտի շուրջ

Տեխնոլոգիական հատվածի անկումը հատկապես արտահայտված է NVIDIA-ի մոտ։ Ընկերության բաժնետոմսերը վերջին օրերին շարունակաբար նվազում են, իսկ շուկայի վրա լրացուցիչ ճնշում գործեց այն տեղեկությունը, որ ներդրող Փիթեր Թիլը ամբողջությամբ դուրս է եկել NVIDIA-ից՝ վաճառելով իր 537,742 բաժնետոմսը, որոնց ընդհանուր արժեքը մոտավորապես 100 միլիոն դոլար է։ Թիլը PayPal-ի և Palantir-ի համահիմնադիրն է, ինչպես նաև Facebook-ի առաջին մեծ ներդրողներից, և նրա քայլերը սովորաբար էական ազդեցություն են ունենում շուկայի սպասումների վրա։

Շուկայի ընդհանուր բացասական ֆոնն այս անգամ մասամբ մեղմվել է Ուորեն Բաֆեթի կողմից Alphabet-ում դիրքի ընդլայնման մասին նորությունով։ Այդ քայլից հետո Alphabet-ի բաժնետոմսերը մեկ օրում աճել են մոտ 5.2%-ով։

Ներդրողների ուշադրության կենտրոնում այժմ NVIDIA-ի առաջիկա ֆինանսական հաշվետվությունն է, որը նախատեսվում է հրապարակել նոյեմբերի 19-ին՝ շուկայի փակվելուց հետո։ Այս հաշվետվությունը կարող է որոշիչ լինել՝ հաստատելու, թե ներկայիս անորոշությունը AI ոլորտի շուրջ ժամանակավոր տատանում է, թե մտնում է ավելի կառուցվածքային փուլ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները