«Ոզնի» Ֆինանսական գրագիտության մրցաշարը թիմային մրցույթ է, որում 10-12-րդ դասարանների աշակերտները կդրսևորեն ֆինանսական, մաթեմատիկական խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու իրենց ունակություններն ու հմտությունները:
Մրցաշարի նպատակն է նպաստել ֆինանսապես գրագետ սերունդների դաստիարակությանը, բարձրացնել ֆինանսական կրթության ու գրագիտության նկատմամբ աշակերտների, ուսուցիչների, ծնողների և դպրոցների հետաքրքրվածությունը, խթանել ֆինանսական կրթության բաղադրիչի ուսուցման որակի բարձրացմանը ևն։
Մրցաշարը կազմված է 3 փուլերից՝ վարկանիշավորման, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Առաջին փուլը կմեկնարկի 2024 թվականի ապրիլի 27-ին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: