Որքա՞ն մարդ կա Հայաստանի սոցցանցերում. Սամվել Մարտիրոսյանը թարմացրել է թվերը

Վերջին լուրերը
Որքա՞ն մարդ կա Հայաստանի սոցցանցերում. Սամվել Մարտիրոսյանը թարմացրել է թվերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը թարմացրել է սոցցանցերի հայկական տիրույթների օգտատերերի թվերն ու ներկայացրել, թե ինչով են պայմանավորված թվերի փոփոխությունները։

Հիշեցնենք, որ վերջին անգամ այս թեմայով հետազոտություն նա ներկայացրել էր նախորդ տարվա դեկտեմբերին։

- Advertisement -
Որքա՞ն մարդ կա Հայաստանի սոցցանցերում. Սամվել Մարտիրոսյանը թարմացրել է թվերը

Տեսնենք, թե վերջին 10 ամսվա կտրվածքով ինչ փոփոխություններ են եղել սոցցանցերի հայկական տիրույթներում։

«Եվ այսպես, սկսենք Հայաստանում ամենամեծ լսարան ունեցող հարթակից։ Ֆեյսբուքում լսարանը կրկին, ինչպես մի քանի տարիների ընթացքում, շարունակում է տատանվել 1,5 միլիոն ամսական ակտիվ օգտատերերի միջև։ Փաստացի, այստեղ իրավիճակը հասել է իր սահմանակետին և ավելին սպասել Ֆեյսբուքի լսարանի պահով չի լինում։ Իհարկե, կախված քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակից, լսարանը կարող է մոտ 10-15% աճել կամ նվազել, սակայն խոսքը նույն թվերի մասին է։  

Ինստագրամում 1,2-1,3 միլոն ամսական ակտիվ օգտատերեր կա Հայաստանից, ինչը ցույց է տալիս մոտ հարյուր հազարի աճ անցյալ տարվա համեմատ։ 

Թվիթերի (ներկայումս X) դեպքում ունենք կտրուկ աճ, որն ինչ-որ չափով, ինչպես նշված էր, ամենայն հավանականությամբ հիմնականում պայմանավորված է Արցախի շուրջ իրադարձություններով։ Եթե անցյալ տարի ակտիվ օգտվողների թիվը հազիվ հասնում էր 100 հազարի, ապա տվյալ պահին դրանց թիվը հասնում է 300 հազարի։ Ինչը աննախադեպ աճ է Հայաստանի սոցցանցերի պատմության մեջ։  

LinkedIn-ի դեպքում կրկին ունենք աճ, սակայն ոչ այդքան տպավորիչ։ Այստեղ աճը կազմել է 320 հազարից մինչև 370 հազար։  

Մնացած սոցցանցերում հստակ տվյալներ կրկին չկան, քանի որ հարթակները կամ այլ երրորդ կողմի կազմակերպությունները չեն տրամադրում հստակ տվյալներ Հայաստանի լսարանի վերաբերյալ։  

Կարելի է միայն նշել, որ վերջին տարիներին Telegram, TikTok հավելվածները շարունակում են մնալ Հայաստանում ամենաներբեռնվողների ցանկում»,- հայտնում է մեդիափորձագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները