Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa ընկերությունը հայտարարել է «She’s Next, Empowered by Visa» նախաձեռնության երրորդ ալիքի մեկնարկի մասին Հայաստանում։ Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։
Մրցույթը նախատեսված է Հայաստանում գործող կին ձեռներեցների համար և նպատակ ունի աջակցել նրանց բիզնեսների զարգացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը։ Հայտերի ընդունումը մինչև հունվարի 30-ն։
Այս տարի ծրագիրը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Elevator Pitch ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները կարճ և կառուցվածքային կերպով կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները ժյուրիին։ Մրցույթի արդյունքում կընտրվեն 10 լավագույն կին ձեռներեցներ, որոնք կմասնակցեն ՎԶԵԲ կողմից կազմակերպվող ուսուցողական ծրագրին՝ ներառյալ փիչինգի, մարքեթինգի և ֆինանսական պլանավորման դասընթացներ։
Եզրափակիչ փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց նախագծերը, որից հետո կընտրվեն երեք հաղթողներ։ Առաջին տեղը զբաղեցնողը կստանա 2 միլիոն դրամ, երկրորդը՝ 1.8 միլիոն դրամ, երրորդը՝ 1.6 միլիոն դրամ դրամաշնորհ՝ բիզնեսի զարգացման համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն կին ձեռներեցները, որոնք ունեն Հայաստանում գրանցված բիզնեսի առնվազն 51 տոկոս բաժնեմաս և բիզնեսը վարում են առնվազն մեկ տարի։ Դիմորդները պետք է մասնակցեն ծրագրի բոլոր փուլերին՝ ներառյալ ուսուցումը և նախագծերի ներկայացումը։
Մրցույթի կանոնները և առցանց հայտի ձևը հասանելի են մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։












