Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Energy4Climate»
նախաձեռնությունը հայտարարում է ձեռնարկատիրական մրցույթ
բնապահպանական կայունության, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, վերամշակման և այլ էներգիական տեխնոլոգիաների ոլորտում, որը կազմակերպվել է Ձեռներեցության և ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) և Յակոբեան բնապահպանական կենտրոնի համագործակցության արդյունքում։
Մրցույթը շահույթ հետապնդող ստարտափի գաղափար ունեցող կամ ստարտափի մաս հանդիսացող թիմերի համար է, որոնք ձգտում են կայուն լուծումներ ստեղծել։
Գնահատման չափանիշները.
- Թիմերը պետք է բաղկացած լինեն առնվազն երկու հոգուց
- Ձեռնարկը պետք է ունենա գործառնական նվազագույն կենսունակ
արտադրանք (MVP) կամ նախատիպ - Թիմերը պետք է լինեն ստարտափ կամ ստարտափի մաս
- Ձեռներեցները պետք է կենտրոնացած լինեն բնապահպանական
կայունության վրա - Թիմերը/ստարտափները պետք է հիմնադրված լինեն Հայաստանում
- Ստարտափները պետք է ունենան նախադրյալներ շահութաբեր դառնալու համար
Մրցանակները՝
- Ժյուրիի կողմից ընտրված լավագույն ստարտափները կհրավիրվեն
մասնակցելու EarthX E-Capital գագաթնաժողովին, որը տեղի
կունենա 2024 թվականի ապրիլին Դալլասում, Տեխաս, ԱՄՆ: - Ընդհուպ մինչև երկու ստարտափ կֆինանսավորվի Ramsis Capital-ի կողմից՝ որպես փոխհատուցում թռիչքի, բնակության, վիզայի և EarthX E-Capital Summit-ի մասնակցության ծախսերի համար:
- Ժյուրիի կողմից ընտրված մեկ կամ երկու ստարտափ կարող են ստանալ $1500-ի չափով մրցանակ Ramsis Capital-ի կողմից:
EarthX E-Capital գագաթնաժողովը տեղի կունենա 2024 թվականի ապրիլին։ Դիմել հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը՝ այստեղ։
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ներկայացված են այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։