Վաճառքի թիմերի արդյունավետ ղեկավարմանը խանգարող սխալները հաճախ կարող են աննկատ մնալ, բայց դրանք նշանակալի ազդեցություն են ունենում ընկերության աճի վրա։ How2Scale-ի առաջին էպիզոդում կխոսենք վաճառքի տնօրենների 7 հիմնական սխալների և դրանցից խուսափելու մեթոդների մասին։
- Մի՛ փորձեք բոլորին գոհացնել
- Վաճառքի տնտեսական մոդել
- Խմբային ճնշում
- Մի՛ կենտրոնացրեք աշխատանքը Ձեր վրա
- 90/10 օրենքը
- Բոնուսային համակարգ
- Միկրոմենեջմենթ
How2Scale-ը How2B-ի և ScaleUp-ի համատեղ նոր նախագիծն է վաճառքի թեմայով, որի յուրաքանչյուր էպիզոդում ScaleUp խորհրդատվական ընկերության հիմնադիր, վաճառքներում և բիզնեսի զարգացման գործում ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձ ունեցող Բյուզանդ Մկրտիչյանը պատմում է վաճառքի թիմերի, մենեջմենթի, գործընթացների, սխալների և ընդհանրապես՝ արդյունավետ վաճառքների մասին։