Ուսուցիչները սկսել են օգտագործել ChatGPT՝ սովորողների աշխատանքները գնահատելու համար

Վերջին լուրերը
Ուսուցիչները սկսել են օգտագործել ChatGPT՝ սովորողների աշխատանքները գնահատելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մինչ այս ուսանողներն օգտագործում էին ChatGPT առաջադրանքները կատարելու և էսսեներ գրելու համար, իսկ այժմ նեյրոնային ցանցերի օգնությանն են դիմում նաև ուսուցիչները։

Writable-ը արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված նոր ծրագիր է, որը թույլ է տալիս գնահատել ուսանողների աշխատանքը և խնայել ուսուցիչների ժամանակը:

Անցյալ ամառ Writable-ը ձեռք բերվեց HMH-ի կողմից, որը ուսումնական նյութեր է ստեղծում ԱՄՆ-ի դպրոցների մոտ 90%-ի համար, որոնք պարտադիր դպրոցական կրթություն են ապահովում: «Շատ ուսուցիչներ, ովքեր օգտագործում են ծրագիրը, հիացած են դրանով», – ասում է գործադիր տնօրեն Ջեք Լինչը:

Ուսուցիչները վերբեռնում են ուսանողների շարադրությունները Writable-ում, այնուհետև ChatGPT-ն վերլուծում է դրանք և առաջարկում մեկնաբանություններ և դիտարկումներ: Ենթադրվում է, որ ստացված ֆիդբեքն այնուհետև ստուգվում է ուսուցիչների կողմից:

Մյուս կողմից, նույնիսկ հատուկ ծրագրաշարը չի կարող միշտ տարբերակել մարդու և մեքենայի գրած տեքստերը: Եթե ​​արհեստական ​​ինտելեկտն ինչպես գրում է, այդպես էլ գնահատելու է առաջադրանքները, ապա սա արդեն կարող է դուրս գալ սահմաններից: Ուսուցիչները կարող են նաև չափից դուրս կախված լինել նման գործիքներից, ինչը կարող է հանգեցնել այն բանին, որ ուսանողների ուսումը պատշաճ կերպով չգնահատվի:

Լինչի խոսքով՝ Writable-ը նպատակ ունի ժամանակ ազատել ուսուցիչների համար, որը կծախսվի ավելի արդյունավետ դասավանդման և կրթական ծրագրերի վրա։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները