2024 թվականին հայ հիմնադիրներ ունեցող մի շարք ստարտափներ հաջողությամբ ներգրավել են զգալի ներդրումներ՝ ապահովելով ֆինանսական կայունություն և նոր հնարավորություններ զարգացման համար։
How2B-ն մեկ աղյուսակում է ամփոփել «հայկական» ստարտափների այս տարվա ձեռքբերումները։
Ստարտափի անունը | Հիմնադիրներ | Ներգրավված ներդրման գումարը | Ներդրումային փուլը | Ներդրողները |
---|---|---|---|---|
SuperAnnotate | Տիգրան Պետրոսյան, Վահան Պետրոսյան | $36 մլն | Series B | Socium Ventures, NVIDIA, Databricks Ventures, Lionel Messi’s Play Time Ventures, Glynn Capital, այլ ներդրողներ |
EasyDMARC | Գերասիմ Հովհաննիսյան, Ավագ Առաքելյան | $20 մլն | Series A | Radian Capital |
Podcastle | Արտավազդ Երիցյան | $13.5 մլն | Series A | Mosaic Ventures, RTP Global, Point Nine, Sierra Ventures, Andrew Ng’s AI Fund, այլ ներդրողներ |
HerculesAI (ZeroSystems) | Գևորգ Կարապետյան, Ալեքս Փոլյանսկի | $26 մլն | Series B | Streamlined Ventures, Proof VC, Thomson Reuters Ventures, Alumni Ventures, այլ ներդրողներ |
Activeloop | Դավիթ Բունիաթյան | $11 մլն | Series A | Streamlined Ventures, Y Combinator, Samsung Next, Alumni Ventures, Dispersion Capital |
BlueQubit | Հայկ Տեփանյան, Հրանտ Ղարիբյան | $10 մլն | Սաղմնային փուլ | Nyca Partners, BigStory VC, Untapped Ventures, Formula VC, Granatus Ventures |
Lago | Րաֆֆի Սարգսյան, Ֆլորիան Դուբո | $22 մլն | Series A | Redpoint Ventures, 500 Global, Airbnb-ի, Dropbox-ի և Stripe-ի նախկին գործադիրներ |
Synthflow | Հակոբ Աստաբացյան | $7.4 մլն | Սաղմնային փուլ | Singular, Atlantic Labs, Big Story VC |
Bardeen | Արտեմ Հարությունյան, Պասկալ Վայնբերգեր | $3 մլն | Dropbox Ventures, HubSpot Ventures, այլ ներդրողներ |
2024 թվականին հայ հիմնադիրներ ունեցող ստարտափները ներգրավել են ընդհանուր 97.9 միլիոն դոլարի ներդրում։ Սրան զուգահեռ, էլ ավելի մեծ թվով սաղմնային փուլում գտնվող ստարտափներ ներգրավել են առավել փոքր (մինչև 1 մլն դոլար) չափի ներդրումներ, այդ թվում հայկական վենչուրային ֆոնդերի ակտիվ մասնակցությամբ:
Բացի այդ, 2024-ին պատմական իրադարձություն տեղի ունեցավ հայկական ստարտափ էկոհամակարգի համար. հայ հիմնադիրներ ունեցող առաջին ստարտափը՝ ServiceTitan-ը, իրականացրեց իր IPO-ն NASDAQ բորսայում: Տեխնոլոգիական ոլորտում առաջատար դիրք զբաղեցնող այս ընկերությունը, որը հիմնադրել են Վահե Կուզոյանը և Արա Մահտեսյանը, երկար սպասված հանրային առաջարկի միջոցով ստացավ ավելի քան $10 միլիարդ կապիտալիզացիայի: Այս իրադարձությունը մեծ քայլ էր ոչ միայն ServiceTitan-ի, այլև հայկական տեխնոլոգիական համայնքի համար։
Կարդացե՛ք նաև՝