RTP Global VC գործընկեր Ալեքս Պավլովը՝ հայկական ստարտափ էկոհամակարգի առավելությունների մասին

Վերջին լուրերը
RTP Global VC գործընկեր Ալեքս Պավլովը՝ հայկական ստարտափ էկոհամակարգի առավելությունների մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Krisp and Podcastle հայկական ստարտափներում ներդրում կատարած RTP Global VC ընկերության գործընկեր Ալեքս Պավլովը կարծիք է հայտնել հայկական ստարտափ էկոհամակարգի մասին՝ նշելով դրա առավելությունները։

Պատասխանելով BIG STORY-ի փոդքաստի եթերում Podcastle ստարտափի հիմնադիր Արտավազդ Երիցյանի այն հարցին, թե ինչու է նա որոշել ներդրում կատարել հենց այս երկու հայկական ստարտափներում,  Պավլովը նշել է, որ հայաստանյան էկոհամակարգում յուրահատուկ հնարավորություններ է տեսնում և առանձնացրել երկու կարևոր հատկանիշ․ «Հնարավորություններ եմ տեսնում, որոնք հիմնված են տեխնիկական տաղանդի որակի վրա, քանի որ դուք կարողանում եք ստեղծել բարձր որակի պրոդուկ։ Ինչպես նաև կապվածությունը էկոսիստեմում։ Սա յուրահատուկ հատկություն է, երբ մարդիկ՝ ձեռնարկատերերը, ցանկանում են կիսվել միմյանց հետ իրենց գիտելիքներով և օգնել միմյանց։ Կարծում եմ, սա շատ հզոր հատկանիշ է, քանի որ բազմաթիվ ձեռնարկատերեր կարիք ունեն պատասխանների, հատկապես Հայաստանի նման փոքր շուկայի իրականությունում, երբ դու պարտավոր ես ստեղծել քո պրոդուկտը միանգամից ամերիկյան կամ եվրոպական շուկայի համար։ Երբ դու ունես հնարավորություն՝ դիմելու մարդկանց, ովքեր արդեն իսկ արել են այդ ամենը, խոսել նրանց հետ, խորհուրդ լսել։ Այս պրակտիկ խորհուրդները օգնում է արագացնել գործընթացները և օգտագործել միմյանց փորձը, ինչը ես չեմ տեսնում աշխարհում այլ տեղերում։ Շատ էկոհամակարգեր կտրուկ դիրքորոշում ունեն․ նրանք երբեք չեն բացվի, չեն կիսվի, քանի որ մրցակցում են իրար հետ»։

- Advertisement -
RTP Global VC գործընկեր Ալեքս Պավլովը՝ հայկական ստարտափ էկոհամակարգի առավելությունների մասին

Ալեքս Պավլովը կենտրոնական դեր է խաղացել RTP Global-ի ընդլայնման գործում՝ Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում: Ներդրումներ է կատարել ոլորտների լայն շրջանակում՝ ներառյալ ֆինտեխ, AI, SaaS և սպառողական ինտերնետ:

Մինչ օրս նրա ներդրումներից մի քանիսը ներառում են CoachHub-ը, Urban Sports Club-ը և Krisp-ը:

Պոդքաստն ամբողջությամբ դիտեք ստորև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները