Podcastle-ը 13.5 մլն դոլար ներդրում է ներգրավել

Վերջին լուրերը
Podcastle-ը 13.5 մլն դոլար ներդրում է ներգրավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Podcastle հեղափոխական AI հարթակը, որը հասանելի է դարձնում պրոֆեսիոնալ բովանդակության ստեղծումը պարզեցված արտադրանքի փաթեթի միջոցով, ներգրավել է 13,5 միլիոն ԱՄՆ դոլար A Series-ի ֆինանսավորում՝ մուլտիմեդիա սթորիթելինգն ավելի մատչելի և համագործակցային դարձնելու իր առաքելությունն առաջ մղելու համար:

13,5 միլիոն դոլարի ֆինանսավորման փուլը գլխավորում է Mosaic Ventures-ը, որին մասնակցում են Podcastle-ի գործող ներդրողներ RTP Global-ը, Point Nine-ը, Sierra Ventures-ը և Andrew Ng’s AI Fund-ը: Squarespace-ի գործադիր տնօրեն Էնթոնի Կազալենան և Moonbug Media-ի գործադիր տնօրեն Ռենե Ռեխտմանը նույնպես մասնակցել են Series A-ի ֆինանսավորմանը:

- Advertisement -
Podcastle-ը 13.5 մլն դոլար ներդրում է ներգրավել

«A Series-ի ֆինանսավորման փուլը մեր թիմին հնարավորություն կտա գերարագացնել AI-ի հիմնական գործիքների մշակումը, որոնք արմատապես պարզեցնում են ստեղծագործական աշխատանքի ընթացքը անհատների և թիմերի համար, ինչպես նաև ընդլայնելու մեր առաջարկը՝ մուլտիմեդիասթորիթելինգն ավելի դյուրին և լայնածավալ դարձնելու համար»,- ասում է Podcastle-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտո Երիցյանը,- «Այս ներդրումը վստահության քվե է աշխարհի մեր տեսլականի նկատմամբ, որտեղ համաշխարհային մակարդակի մուլտիմեդիա բովանդակության ստեղծումը հասանելի է ամեն մեկի և բոլորի համար»:

Podcastle-ը հանդես է գալիս որպես աուդիո և վիդեո արտադրության և բաշխման ամբողջական հարթակ, որը սպասարկում է փոդքասթերների, անհատ ձեռնարկատերերի, շուկայագետների, մանկավարժների և ցանկացած այլ մարդկանց, ովքեր զբողվում են բարձր մակարդակի, արտադրության համար պատրաստ բովանդակություն ստեղծելով: Սկսած 2021-ին իր Seed-ի ֆինանսավորման փուլից, պլատֆորմի օգտատերերի բազան 150,000-ից աճել է մինչև մեկ միլիոնից ավելի բովանդակություն ստեղծողների համայնքի:

Ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները