Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին հեռանում է գլխավոր տնօրենի պաշտոնից

Վերջին լուրերը
Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին հեռանում է գլխավոր տնօրենի պաշտոնից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին հեռանում է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։

Առայժմ հայտնի չէ, թե հեռանալուց հետո ինչով է զբաղվելու հենց ինքը՝ Դորսին: Այս լուրերի ֆոնին ընկերության բաժնետոմսերը թանկացել են 11%-ով։

Պաշտոնը զբաղեցրել է Twitter-ի տեխնիկակական բաժնի տնօրեն Պարագ Ագրավալը, ով ընկերությունում է ավելի քան տասը տարի: Նշանակման հրամանն ուժի մեջ է մտել նոյեմբերի 29-ին։

«Ես որոշեցի հեռանալ Twitter-ից, քանի որ կարծում եմ, որ ընկերությունը պատրաստ է հրաժարվել իր հիմնադիրներից: Ես խորապես վստահում եմ Պարագուին որպես գործադիր տնօրեն: Նրա 10 տարվա աշխատանքը փոխեց ընկերությունը։ Ես խորապես երախտապարտ եմ նրան իր հմտության, սրտի և հոգու համար։ Ժամանակն է, որ նա ղեկավարի»,- նշել է Ջեք Դորսին:

Դորսին կմնա խորհրդի կազմում մինչև իր լիազորությունների ավարտը 2022 թվականի բաժնետերերի ժողովում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները