Twitter-ի ներկայացուցիչները արգելել են Ֆեյսբուքի, Ինստագրամի և մի շարք աւյլ կայքերի առաջխաղացումը Թվիթերյան հարթակում: Նրանք անվանել են դա «այլ սոցիալական հարթակների անվճար առաջխաղացման արգելք»: Հարվածի տակ են ընկնելու այն էջերը, որոնք հրապարակումներ են կատարում տարբեր սոցիալական կայքերից, ինչպես նաև նման կոնտակտների ագրեգատոր-կայքերից (ներառյալ Linktree-ն):
Ջնջվելու են նաև այն գրառումները, որտեղ այլ սոցիալական հարթակներին բաժանորդագրվելու կոչեր են լինելու: Վերաբերվում է դա նաև առանց հղում գրառումներին, որտեղ, սակայն, առկա են օգտանուններ սոցիալական այլ հարթակներից:
Չնայած սրա՝ քրոսփոսթինգը՝ նույն գրառումների միաժամանակ հրապարակումը սոցիալական կայքերում, նախկինի պես թույլատրված է լինելու:
Կայքեր, որոնք Թվիթերում արգելված կայքերն են.
- Mastodon
- Truth Social
- Tribel
- Post
- Nostr
- linktr.ee
- lnk.bio
Twitter-ում ընդգծել են, որ այն կայքերի հղումները, որոնք չեն նշվում կանոններում, թույլատրված են լինելու ինչպես միշտ, քանի որ դրանք «օգտատերերին առաջարկում են փորձը, որը տարբերվում է Թվիթերից»:
Կանոնների խախտման համար կարող են հեռացնել թե՛ գրառումները, թե՛ ամբողջական էջերը, որոնք «հատուկ ստեղծվել են այլընտրանքային սոցիալական հարթակների առաջխաղացման համար»:
է՛լ ավելի հետաքրքիր հոդվածներ ու նորություններ կարդացե՛ք մեր Տելեգրամյան ալիքում: