Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ կբացվեն աշխարհի ևս 9 երկրներում, այս մասին նշվել է կրթության ոլորտում պլանավորվող բարեփոխումների մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության վերջերս իրականացրած բրիֆինգի ժամանակ։
Թումոն Հայաստանից դուրս այս պահին գործում է Փարիզում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում, Բեռլինում և Լիոնում։
Պլանավորվում է նոր Թումո կենտրոններ բացել Տոկիոյում, Սեուլում, Ալ-Քուվեյթում, Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում, Նուր-Սուլթանում, Տաշքենդում, Լիսաբոնում և Լյուքսեմբուրգում։
Առաջիկա 5 տարիներին պլանավորվում է Թումո կենտրոններ ունենալ Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես՝ «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է Հայաստանի մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ:
Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի խոսքով՝ նախատեսվում է Երևանում բացել 2-րդ Թումո կենտրոնը, քանի որ շաբաթական 15,000 պատանի է այցելում կենտրոն, և կարիք կա նոր տարածքի։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։