Արգենտինան շուտով կունենա իր Թումոն

Վերջին լուրերը
Արգենտինան շուտով կունենա իր Թումոն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բուենոս Այրեսի կրթության նախարարության հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ Հարավային Ամերիկայի առաջին Թումո կենտրոնը կբացվի 2025 թվականի հունիսին՝ Centro Metropolitano de Diseño նորարարական կենտրոնում: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի տարածած հայտարարությունից:

Կենտրոնը հնարավորություն կտա մոտ 3000 պատանիների նավարկել Թումոեզերքում՝ ուսումնասիրելով անիմացիա, խաղերի ստեղծում, ռոբոտաշինություն, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում և ծրագրավորում:
Նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը և քաղաքում ևս երկու Թումո կենտրոն հիմնել:

Հիշեցնենք, որ Թումո կենտրոններ գործում են Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում։ Ճապոնիայում առաջին Թումոն իր դռները կբացի հաջորդ ամռանը, իսկ կենտրոնի աշխարհագրությունը շարունակաբար ընդլայնվում է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները