Բուենոս Այրեսում բացվել է երկրորդ Թումո կենտրոնը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 22-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Նունյեզ շրջանում պաշտոնապես բացվել է երկրորդ Թումո կենտրոնը։ Ծրագիրն իրականացվել է Բուենոս Այրեսի կրթության նախարարության հետ համագործակցությամբ։ Նոր հաստատությունը գործելու է նախորդ տարի Բարակաս շրջանում հիմնադրված կենտրոնին զուգահեռ: Ապրիլին Թումո կենտրոն էր բացվել նաև Ուրուգվայում:

Նունյեզի կենտրոնը տեղակայված է Parque de Innovacion տեխնոլոգիական հանգույցում և շաբաթական կընդունի մինչև 4500 ուսանող։ Ուսումնական ծրագիրը ներառում է եռաչափ մոդելավորում, խաղերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, շարժական գրաֆիկա, լուսանկարչություն, ծրագրավորում, գեներատիվ արհեստական բանականություն և կայքերի ստեղծում։

Բացման արարողությանը մասնակցել են Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին, կրթության նախարար Մերսեդես Միգելը և Թումո Բուենոս Այրեսի գործադիր տնօրեն Պեդրո Մոնեդան։ Ներկա են եղել Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Շահինյանը, Թումո ակադեմիայի և գործառնական գերազանցության ղեկավար Նարինե Դավթյանը, գործառնությունների ղեկավար Անուշ Աբգարյանը։ Արարողությանը միացել են Թումոյի գլխամասի և տարբեր կենտրոնների ներկայացուցիչները, որոնք Արգենտինա են ժամանել Թումոյի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Մինչև տարեվերջ նախատեսվում է Չակարիտա շրջանում գործարկել Բուենոս Այրեսի երրորդ կենտրոնը։ Նոր կենտրոնի բացմամբ Բուենոս Այրեսի Թումոյի ցանցի ընդհանուր հզորությունը կհասնի շաբաթական ավելի քան 15000 ուսանողի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները