Հայաստանի ՏՏ ոլորտը մեկ տարում աճել է 49%-ով. Վահան Քերոբյան

Վերջին լուրերը
Հայաստանի ՏՏ ոլորտը մեկ տարում աճել է 49%-ով. Վահան Քերոբյան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ՏՏ ոլորտը մեկ տարվա ընթացքում 49% աճ է գրանցել, այս մասին Digitec 2022-ի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ոլորտում արձանագրել ենք 49 տոկոս աճ և հուսով ենք, որ սա կլինի շարունակական»,- ասել է Քերոբյանը։

Նախարարը նշել է, որ ՏՏ ոլորտի զարգացման պատճառներից մեկը Հայաստանում հասարակության բաց լինելն է։

«Պատերազմի և պատժամիջոցների պատճառով շատ ընկերություններ հեռացան Ռուսաստանից և տեղափոխվեցին այլ երկրներ: Շատերն ընտրել են Հայաստանը, և դրա պատճառը նախորդ տարիներին մեր իրականացրած բարեփոխումներն են: Հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ մոտ 2000 ընկերություն ընտրել է Հայաստանը՝ որպես իրենց նոր հաշվառման վայր և մոտ 50 հազար ռուս և ևս 50 հազար հայ տեղափոխվել է Հայաստան որպես աշխատող»,- նշոլ է նախարարը։

Նրա խոսքով, սա օրինակ է, թե ինչպես են բաց հասարակությունները թույլ տալիս տեխնոլոգիաներին զարգանալ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները