ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տրամադրման ժամկետը երկարաձգվեց

Վերջին լուրերը
ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տրամադրման ժամկետը երկարաձգվեց
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում է ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով: 

Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ նախատեսելով, որ հավաստագրերի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2023 թ դեկտեմբերի 31-ը ներառյալ:

- Advertisement -

Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:

2015 թվականից մինչև այս տարվա նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն: Ընդ որում՝ միայն 2022թ. հարկային արտոնության հավաստագիր ստացել է 1230 կազմակերպություն։

How2B-ն պատրաստել է ՏՏ ոլորտի հարկային արտոնության համար դիմելու ուղեցույց:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները