Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022թ. գերազանցել է 1 մլրդ դոլարը

Վերջին լուրերը
Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022թ. գերազանցել է 1 մլրդ դոլարը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը 2022 թվականին գերազանցել է 1 միլիարդ դոլարը, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Հանրապետությունում շարունակում է գործել ՏՏ նոր ընկերությունների արտոնությունների մասին օրենքը։ Սակայն ոչ այս, ոչ այլ արտոնությունները չեն վերաբերում առցանց խաղարկություններին»,- նշել է նախարարը ԱԺ-ում 2022 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Նախարարի խոսքով՝ արտոնությունների տրամադրումն այնպես է կազմակերպված, որ շահումով խաղերի ոլորտի ընկերությունները չեն կարող ստանալ դրանք, թեև համարվում են ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներ։

ՀՀ կառավարության տվյալներով՝ 2022 թվականին հանրապետությունում ստեղծվել են ավելի քան 12000 նոր ընկերություններ և գրանցվել 25000 անհատ ձեռնարկատերեր։ Այս գործընթացում մեծ դեր է խաղացել օտարերկրյա քաղաքացիների տեղափոխումը Հայաստան. ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ հանրապետությունում հաստատվել է շուրջ 118 հազար ռելոկանտ։

Կարդացե՛ք նաև.

ՏՏ ոլորտին ավելի քան 6 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրվի

Ի՞նչ է ՏՏ հավաստագիրը, ինչպե՞ս ստանալ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները