Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման շրջանակը ընդլայնելու նպատակով նախկինում ընդունած որոշումներից մեկում։
Նախատեսվում է ներառել ՏՏ ոլորտում տնտեսական գործունեության նոր տեսակներ՝ էլեկտրոնային բաղադրամասերի, համակարգիչների և ծայրամասային սարքվածքների, կապի սարքավորանքի, օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի արտադրություն, համակարգչային ծրագրերի հրատարակություն խմբերը:
Մինչ այս արտոնություններ ստանալու հնարավորություն ունեցող գործունեության տեսակներին, ինչպես նաև դրանց դիմելու և ստանալու ընթացակարգին կարող եք ծանոթանալ How2B-ի ուղեցույցում:
Միաժամանակ առաջարկվում է մեղմացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավված աշխատողների քանակին վերաբերող պահանջը՝ 50-ը դարձնելով 10:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։