Հայկական Tsaghkunk Restaurant and Glkhatun-ը ներառվել է The Guardian-ի 20 եվրոպական ռեստորանների ցանկում

Վերջին լուրերը
Հայկական Tsaghkunk Restaurant and Glkhatun-ը ներառվել է The Guardian-ի 20 եվրոպական ռեստորանների ցանկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հրապարակել է 20 եվրոպական ռեստորանների ցանկը, որոնք խորհուրդ է տալիս այցելել 2024-ին։

Ցանկը կազմվել է 20 խոհարարների և food writer-ների (սննդի մասին գրող) կարծիքների հիման վրա, ովքեր ընտրում են իրենց «երազանքի մենյուն» ողջ Եվրոպայում։ Այս ցանկում տեղ է գտել նաև հայկական Tsaghkunk Restaurant and Glkhatun-ը։

«Եկեղեցիները, երաժշտությունը, թանգարանները, արվեստը և արշավը, բոլորն առաջարկվում են,- ասում է սննդի և ճանապարհորդության մասին հոդվածների հեղինակ Քերոլայն Էդենը՝ հավելելով, որ նույնքան անհավատալի նաև սնունդն ու գինին են:

Էդենի «իսկապես մթնոլորտային ուտելու վայրերի» ցուցակի առաջին տեղում Ծաղկունք գյուղն է և համանուն ռեստորանը, ուր նա երազում է վերադառնալ։

«Դա հեշտ չէ ասել և առանձնապես հեշտ չէ հասնել, բայց եթե ձեզ հետաքրքրում են տեղական համերը, դա պարտադիր այցելելու վայր է Հայաստանում: Խոհարարները հնարամիտ են, շրջակա բլուրներում սնկով և խոտաբույսերով կեր են փնտրում, բացի այդ կցված է ավանդական հացի տունը, որտեղ կա կավե թոնիր՝ հայկական ավանդական լավաշը պատրաստելու համար»։

The Guardian-ի հոդվածին ծանոթացե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները