TOON EXPO-ն նոր աշխարհագրությամբ․ Մոսկվա, Երևան, Լոս Անջելես

Վերջին լուրերը
TOON EXPO-ն նոր աշխարհագրությամբ․ Մոսկվա, Երևան, Լոս Անջելես
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

TOON EXPO-ն Հայաստանից դուրս․ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի այս խոշոր ցուցահանդեսը, 2022 թվականից սկսած 4 անգամ հաջողությամբ կազմակերպվելով Երևանում և տալով սպասվածից մեծ արդյունքներ, այս տարի ունի մեծ նորություն․ այն դուրս է գալիս ՀՀ սահմաններից։

2025 թվականի համար ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերությունը պլանավորում է 3 TOON EXPO՝ Երևանում, Մոսկվայում և Լոս Անջելեսում։

Մարտի 29-ին TOON EXPO 2025․ Networking Day միջոցառման շրջանակում կազմակերպիչները կառուցապատողներին և անշարժ գույքի ոլորտը ներկայացնող այլ կառույցների և ընկերությունների ներկայացրին առաջիկա TOON EXPO-ները՝ ինչպես նաև ամփոփեցին TOON EXPO 2024-ի արդյունքները։

Big Projects ընկերության նպատակն է հայկական անշարժ գույքը ավելի հասանելի ու հասկանալի դարձնել, առաջին հերթին՝ սփյուռքում ապրող հայերին, այնուհետև՝ ՀՀ սահմաններից դուրս ապրող մարդկանց։ Էքսպոն դրսում ներկայացնելու գաղափարը հիմնված է ընկերության կողմից արված ուսումնասիրությունների, ինչպես նաև կառուցապատողների ու անշարժ գույքի գործակալությունների տվյալների վրա, որոնք վկայում են, որ սփյուռքի մեր հայրենակիցները հետաքրքրված են ՀՀ-ում անշարժ գույքի ձեռքբերմամբ։

Ըստ կազմակերպիչների ներկայացրած տվյալների՝ նախորդ տարի Հայաստանում առաջնային շուկայից՝ կառուցապատողից, վաճառվել է 18,000 միավոր գույք, որից մոտ 10-12 տոկոսը ձեռք են բերել ՌԴ-ի մեր հայրենակիցները, և նրանց կողմից ձեռք բերված գույքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 200 միլիոն դոլար։

Առաջիկայում կազմակերպիչները պատրաստվում են TOON EXPO MOSCOW 2025-ին, որը կկայանա հունիսի 27-ից 29-ը։ Դրան կհաջորդի TOON EXPO YEREVAN 2025-ը՝ սեպտեմբերի 5-ից 7-ը, այնուհետև TOON EXPO LOS ANGELES 2025-ը՝ նոյեմբերի 23-ից 25-ը։ TOON EXPO MOSCOW 2025-ը պրեմիում դասի անշարժ գույքի ցուցահանդես-վաճառք է, որը ներկայացնելու է ներդրումային գույքեր Հայաստանից, Ռուսաստանից և ամբողջ աշխարհից։

TOON EXPO MOSCOW 2025-ն այցելուներին խոստանում է հատուկ առաջարկներ կառուցապատողներից և գործակալություններից, արդյունավետ B2B հնարավորություններ, գործնական հանդիպումներ, փակ շնորհանդեսներ և հանդիպումներ հիմնական ներդրողների հետ։ Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ավելի քան 50 ընկերություն աշխարհի տարբեր երկրներից։

Մանրամասները՝ մեր ռեպորտաժում՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները