Toon Expo-ն կրկին վերադառնում է՝ ակտիվացնելու Հայաստանում անշարժ գույքի շուկայի դինամիկան

Վերջին լուրերը
Toon Expo-ն կրկին վերադառնում է՝ ակտիվացնելու Հայաստանում անշարժ գույքի շուկայի դինամիկան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենաՄԵԾ և մասշտաբային ցուցահանդես TOON EXPO 2024-ը տեղի կունենա արդեն 4-րդ անգամ՝  ներկայացնելով աննախադեպ մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերություններ՝ հատուկ առաջարկներով այցելուների համար և B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ մասնակից կազմակերպությունների համար։

Ցուցահանդեսին մասնակցելու են 100-ից ավել խոշոր ընկերություններ։

Ի՞նչ կգտնեք TOON EXPO 2024-ում

Ցուցահանդեսի ընթացքում այցելուներն ու մասնակիցները հնարավորություն կունենան միանգամից, տետ-ա-տետ ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների՝ հետևյալ ոլորտներից՝

  • կառուցապատում
  • անշարժ գույքի գործակալություն
  • բանկային համակարգ
  • ներդրումային գույք՝ Հայաստանում և արտերկրում
  • անշարժ գույքի կառավարում
  • ճարտարապետություն և նախագծում
  • գնահատում և չափագրում
  • արևային էներգիայի մատակարարներ
  • ոլորտային արտադրողներ և ներմուծողներ:

Կազմակերպիչ, հովանավորներ

- Advertisement -

TOON EXPO 2024-ի կազմակերպիչն է Big Projects ընկերությունը։

Գլխավոր հովանավորը՝ ML Mining-ը, հիմնական գործընկերը՝ Red Invest Group-ը, հովանավոր՝ Majestic Residence-ը։

Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս մասնակցել

TOON EXPO 2024 -ը տեղի կունենա՝
Հոկտեմբերի 25-ին, 26ին և 27-ին,
ժամը՝ 11:00-20:00-ին,
Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում (Ոսկերիչների 1):

Մուտքն անվճար է, սակայն պարտադիր գրանցումով: Գրանցման հղումը՝ այստեղ։

Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են՝ Armenian Real Estate Globalization Summit-ը (հոկտեմբերի 25), б թեմատիկ հանդիպումներ, խաղարկություններ և Kids Zone:

Armenian Real Estate Globalization Summit 2024

Armenian Real Estate Globalization Summit 2024-ը տեղի կունենա անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսի՝ TOON EXPO 2024-ի շրջանակում՝ հոկտեմբերի 25-26-ը՝ Երևանում։ Այն նպատակ ունի դառնալու անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի առանցքային իրադարձությունը Հայաստանում։ 

Միջոցառման ընթացքում կքննարկվեն միջազգային շուկայի միտումները, շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայաստանյան անշարժ գույքի ոլորտի ինտեգրումը գլոբալ շուկաներին։

Համաժողովը կլուսաբանի կարևոր թեմաներ՝ սկսած միջազգային ներդրումներից մինչև քաղաքաշինական նորարարությունները: 

Armenian Real Estate Globalization Summit 2024-ի առաքելությունն է ՀՀ անշարժ գույքի շուկան միջազգային ստանդարտներին մոտեցնելը՝  և՛ կառուցապատման, և՛ ծառայությունների մատուցման ու հարակից ոլորտներում՝ դարձնելով այն ավելի գրավիչ միջազգային ներդրումների համար: 

Ո՞րն է նպատակը

Համաժողովի նպատակն է զարգացնել և ամրապնդել միջազգային կապերը, նպաստել խոշոր կառուցապատման նախագծերին և ստեղծել նոր հնարավորություններ՝ հայաստանյան անշարժ գույքի շուկայի համաշխարհային մակարդակում դիրքավորելու համար, ինչպես նաև նպաստել պետություն-մասնավոր երկխոսությանը: 

Առաջատար հայ և միջազգային կառուցապատողներ, ճարտարապետներ և ոլորտի փորձագետներ կներկայացնեն իրենց փորձը՝ շեշտը դնելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների, բնապահպանական ստանդարտների և արդյունավետ կառավարման մեթոդների վրա:

Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի համախմբել տեղական և միջազգային ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և պետական ներկայացուցիչներին՝ քննարկելու հայաստանյան անշարժ գույքի շուկայի գլոբալացման հնարավորությունները, զարգացումները և մարտահրավերները։

Armenian Real Estate Globalization Summit 2024-ը բացառիկ հարթակ կստեղծի գիտելիքների փոխանակման,համագործակցության և համաշխարհային շուկայի հետ կապերի ամրապնդման համար։

Միջոցառման հյուրեր, կազմակերպիչ

Միջոցառման բացման խոսքով հանդես կգա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:  

Ըստ նախնական օրակարգի միջոցառմանը ներկա կլինեն պաշտոնատար անձիք՝ հետևյալ կառույցներից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ Ֆինանսների նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե, Պետական եկամուտների կոմիտե։

Հիմնական օրակարգը հասանելի կլինի շուտով։ 

Համաժողովի կազմակերպիչներն են՝ Big Projects ընկերությունը, Կառուցապատողների հայկական ասոցիացիան և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան: 

Միջոցառումը կընթանա 2 օր՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին։

Թե ինչպիսին էր ցուցահանդեսն անցած տարի, դիտե՛ք ցուցահանդեսի ինֆորմացիոն գործընկեր How2B-ի պատրաստած հոլովակում՝ ստորև

 



Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները